Արցախն ու Ադրբեջանը սարեր-ձորեր հեռու են ժողովրդավարության առումով․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 12:26
Փաշինյանի և Ժապարովի պաշտոնական այցի արդյունքներով համագործակցության փաստաթղթեր են ստորագրվել
17.10.2026 | 11:54
Հայաստանում ձևավորում ենք սպասարկման նոր չափանիշ․ Ռեջիս Բուշյե
17.10.2026 | 11:19
Ոստիկանության գվարդիայում անցկացվել են զանգվածային անկարգությունների կանխման մարտավարական վարժանքներ
17.10.2026 | 11:07
Հիդրոօդերևութաբանության կենտրոնը ներկայացրել է Երևանի օդի որակի տվյալները
17.10.2026 | 10:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 10:22
Վթարային ջրանջատում Երևանի և Արմավիրի մի շարք հասցեներում
17.10.2026 | 10:10
Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ
17.10.2026 | 09:25
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Հայաստանի հանքարդյունաբերության ֆորումին․ ՈՒՂԻՂ
16.10.2026 | 23:30
Երևանում ընդունվել է «Հանուն բնության գործողությունների» հռչակագիրը
16.10.2026 | 23:11
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին
16.10.2026 | 22:53
ՊՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավարին
16.10.2026 | 22:37
Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Քեթի Զաքարիան հեռացվել է աշխատանքից․ The New York Times
16.10.2026 | 22:24
Լրագրողները հաստատել են Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված 281,753 ռուս զինվորների անունները
16.10.2026 | 22:10
ՀՀԿ-ից ՔՊ անցած համայնքապետեր, միլիոնների պայմանագրեր և քրեական գործեր․ ով ով է Վայոց ձորում
16.10.2026 | 21:51
Factor TV-ի լրագրողն արժանացել է «Լավագույն հոդված» մրցանակին
Բոլորը

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» պատրաստվում է Արցախում ընտրություններից հետո էլ մնալ Արցախում և գործունեություն ծավալել։ Այս մասին այսօր ասել է ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը.

«Մեր գործունեությանն Արցախում տարբեր մարդիկ տարբեր կերպ են նայում։ Կան մարդիկ, ՀՀ-ում էլ, ում ձեռք չի տալիս ժողովրդավարությունը, անհեթեթ բաներ են ասում նրանց հասցեին, ովքեր փորձում են առաջ տանել ժողովրդավարությունը։ Մեր հասցեին նույնիսկ այնպիսի բաներ են ասում, մարդու մազերը բիզ-բիզ են կանգնում, ասում են՝ եկել են Արցախի հողերը հանձնեն։ Բայց ամեն դեպքում, շատ դրական է վերաբերմունքը»։

Դանիել Իոաննիսյանն ասում է՝ իրենց նպատակը ժողովրդավարական զարգացումներին աջակցելն է․ «Դա աբստրակտ գաղափար չէ։ Ժողովրդավարությունն այն է, երբ քաղաքացին է պետության տերը։ Մենք հաստատակամ ենք Արցախում դա զարգացնել»։

Իոաննիսյանը համոզված է նաև՝ ժողովրդավարության մակարդակի առումով Արցախն ու Ադրբեջանը սարեր-ձորեր հեռու են: «Նույնիսկ համեմատելու բան չկա։ Ոչ միայն Արցախի համար է պետք ժողովրդավարությունը, այլև որպեսզի աշխարհի այլ պետություններ տեսնեն, որ Արցախի անկախացումը հստակ պայքար է ժողովրդավարական արժեքների համար։ Երբ ինչ-որ մեկն ասում է՝ Արցախից մի գյուղ պետք է մտնի Ադրբեջանի կազմ, դա նշանակում է՝ այդ գյուղն ապրելու է պակաս ժողովրդավար միջավայրում։ Պետք է աշխարհին ցույց տալ, որ թերություններով հանդերձ, սա ժողովրդավարության կղզի է»,- նշեց Դանիել Իոաննիսյանը։

Անդրադառնալով նախագահի ընտրության ներկա ընթացքին, Իոաննիսյանը մի քանի դիտարկում կատարեց․ «Շատ են եղել դեպքեր, երբ տեղամասում գտնվի դրա իրավունքը չունեցող անձ, չեն կրել վկայական, 143 դեպք է եղել քվեաթերթիկը խցիկից դուրս նկարելու և քվեաթերթիկ լուսանկարելու 6 դեպք ենք նկատել, և նկատվել են կուտակումներ, բայց սրանք միայն Ստեփանակերտի ու շրջկենտրոնի տեղամասերն են»։

Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների ընթացքի վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակն» ավելի ամբողջական նախնական գնահատականով հանդես կգա վաղը տեղի ունենալիք մամուլի ասուլիսի ընթացքում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան