Մի պաշտոնյա ստիպված է մեկնել արտասահման՝ հոր առողջական խնդրի համար գումար վաստակելու․ Լենա Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը այսօր Ազգային ժողովի նիստում ունեցած ելույթում անդրադարձավ պաշտոնյաների պարգևավճարների վերաբերյալ խոսակցություններին:

Ըստ Նազարյանի՝ բոլորի, այդ թվում՝ ուսուցիչների, բուժաշխատողների, իրավապահների և այլոց աշխատավարձի բարձրացումը ամենաարդար մոտեցումն է, սակայն այս պահին Կառավարությունը կադրային քաղաքականության հարց է լուծում, որի նպատակը բոլորի բարեկեցությունն է:

«Մի օրինակ բերեմ՝ առանց անուններ տալու. մի պաշտոնյա, որի աշխատանքի արդյունքում է նաև վերջին 2 տարում ավելացել համայնքային բյուջեն, մանկապարտեզների դաստիարակների աշխատավարձերը, հարազատ հոր առողջական խնդիրների լուծման նպատակով ստիպված է մեկնել արտասահման՝ գումար վաստակելու: Կասեք, բայց շատ մարդիկ կան, որոնք հարազատների կարիքների համար արտագնա աշխատանքի են մեկնում։ Այո՛, բայց ո՞վ պետք է նպաստի այլոց խնդիրների ինստիտուցիոնալ լուծմանը, եթե ոչ հենց այդ նույն այդ պաշտոնյան, կամ ո՞վ պետք է մշակի ու կյանքի կոչի համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգը, որպեսզի ոչ ոք իր ծնողների կամ զավակների կյանքի և առողջության փրկության համար չմեկնի արտագնա աշխատանքի, կամ չվաճառի վերջին ունեցածը. կրկին համապատասխան գերատեսչության պետական պաշտոնյաները՝ այս դեպքում առողջապահական համակարգի, ուրեմն մենք չենք կարող թույլ տալ, որ այս հիմնարկներում աշխատողներն ամեն պատահարի բերումով թողնեն քաղաքականության մշակումն ու իրագործումը և դուրս գան իրենց անձնական հրատապ հոգսերը հոգալու համար»,- նշեց ԱԺ փոխխոսնակը:

Մանրամասները՝ տեսանյութում: