ԵՏՄ-ի արձագանքը կորոնավիրուսին․ արգելվում է որոշ ապրանքների արտահանումը, զրոյացվում են մաքսատուրքեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
12.04.2020 | 18:50ԵՏՄ-ն արձագանքել է կորոնավիրուսին՝ ձեռնարկելով մի շարք քայլեր։ Մասնավորապես, արգելվել է որոշ ապրանքների արտահանումը, զրոյացվում են մաքսատուրքեր։
Մինչև հունիսի 30-ը կզրոյացվեն երրորդ երկրներից ԵՏՄ տարածք ներկրվող պարենային և գյուղատնտեսական որոշ ապրանքների մաքսատուրքերը։ 6 ամիս՝ մինչև սեպտեմբերի 30-ը, ԵՏՄ տարածք արտոնյալ պայմաններով կներմուծվեն նաև բժշկական նշանակության ապրանքները։
3 ամսով՝ մինչև հունիսի 30-ը, արգելվում է առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների արտահանումը ԵՏՄ տարածքից դուրս։