3 մլրդ 670 մլն դրամի արդեն աջակցություն է տրվել. փոխվարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
01.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 10:57
10 մլրդ դրամ՝ պարգևավճարների համար
01.10.2026 | 10:52
Պաշտպանական բյուջեն 47 մլրդ դրամով կավելանա՝ հասնելով 613 միլիարդ դրամի
01.10.2026 | 10:50
Փակվել են Բերդի նախկին համայնքապետի ընտանիքին պատկանող գազալցակայանները
01.10.2026 | 10:44
Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել զորամաս․ թերություններ են արձանագրվել
01.10.2026 | 10:36
Oդային ճանապարհով Գերմանիայից Հայաստան են ներմուծվել տոհմային երինջներ
Բոլորը

Ընդհուպ մինչև երեկվա ցուցանիշներով՝ Կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումների փաթեթների հասանելի միջոցների գումարը կազմում է 3 մլրդ 670 մլն դրամ: Այս մասին ապրիլի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նրա պարզաբանմամբ՝ միջոցառումների 10 փաթեթից 6-ն արդեն գործում է, և սա վատ ցուցանիշ չէ:

«Միջոցառումների 7-րդ փաթեթը հասանելի կլինի արդեն վաղը, իսկ 8-րդ, 9-րդ և 10-րդ փաթեթների իրականացումը կսկսվի երկուշաբթի: Այսօր ընդունվել է միկրոբիզնեսին առնչվող ևս մեկ միջոցառում, որի իրականացումը տեղի կունենա արագ, քանի որ թիրախային խումբը հայտնի է»,- նշեց Գրիգորյանը:

Ըստ փոխվարչապետի՝ իշխանությունները վերլուծում են խթանները, որոնք ստանում է բիզնեսը. «Մենք ցանկանում ենք, որ դա լինի ոչ թե հակաճգնաժամային գործիքով, այլ այն մասնավոր հատվածի զարգացման գործիքով, որն ապագայի հեռանկար ունի: Սոցիալական աջակցության միջոցառումները թիրախային բնույթ ունեն, իսկ դրանց շահառուների հստակեցումն օգտակար կլինի ապագայում անհրաժեշտ ծրագրերի իրականացման համար»:

Մանրամասները՝ տեսանյութում: