Կյանքը «5 աստղանի կարանտինում»․ Մոսկվայից եկած և մեկուսացված քաղաքացին լուսանկարներ է տրամադրել մեզ

Լուրեր

15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
Բոլորը

Երեկ Մոսկվայից Երևան են եկել Հայաստանի Հանրապետության 222 քաղաքացիներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը․ «Մեր քաղաքացիները մեկուսացված կարգով կտեղափոխվեն Երևանում ու Ծաղկաձորում գտնվող հյուրանոցներ, որտեղ 14 օր կլինեն կարանտինի ռեժիմի մեջ»։

Factor.am-ի տեղեկություններով Երևան հասնելուց հետո մեր քաղաքացիների մի մասին տեղավորել են կենտրոնում գտնվող հինգաստղանի հյուրանոցներում։ Մի մասը «Փարիզ» հյուրանոցում է, մյուս մասը՝ «14-րդ հարկ» հյուրանոցում։ Մեզ հետ զրույցում մեկուսացված քաղաքացիներից մեկը, որը Գեղարքունիքի մարզից է, սակայն ներկայանալ չցանկացավ, ասաց, որ գոհ են պահման պայմաններից: «Օրվա ցանկացած ժամի կարող են զանգ տալ և րոպեներ անց գալիս են մեզ լսելու, երկու անգամ ջերմաչափում են՝ առավոտյան և երեկոյան»,- ասաց նա։

Բացի այդ, նա նաև ասաց, որ սննդից էլ են գոհ․ «Գիշերը մեր հասնելուն պես բերեցին մեզ սնունդ, առավոտյան ևս բերել են և տեղեկացրել, որ օրական երեք անգամ այն մեզ կտրամադրվի»։

Ի դեպ, մեկուսացված մեր հայրենակիցը նաև լուսանկարներ է տրամադրել մեզ, թե ինչ պայմաններում են իրենք պահվում։ Սա «Փարիզ» հյուրանոցում մեկուսացվածի պատմությունն էր։

Երեկ, սակայն, ամեն ինչ այնքան էլ հարթ չի ընթացել, մի պահ անգամ իրավիճակը լարվել է, երբ «14-րդ հարկ» հյուրանոցում մեկուսացվածները որոշել են, որ պետք է դուրս գան և շրջեն դրսում։ Ոստիկանները, սակայն, կարողացել են նրանց «շրջայցը» կասեցնել և վերադարձնել հյուրանոց։

Լիլիթ Շաբոյան