Արցախում կորոնավիրուսով վարակված անձի հետ միայն մի բուժաշխատող է շփվել. տեղեկատվական շտաբ

Լուրեր

15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
Բոլորը

Factor.am-ն այսօր դիմել էր Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանին՝ պարզելու՝ ի՞նչ իրավիճակ է կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքից հետո, արդյոք նախագահի ընտրության 2-րդ փուլը հետաձգելու հարց քննարկվում է և այլ հարցեր։ Մեզ պատասխանեցին Արցախի տեղեկատվական շտաբից։

-Երեկ Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվեց։ Ընտրության 2-րդ փուլը հետաձգելու կարիք չե՞ք տեսնում։

ԱՏՇ-Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովն իր իրավասության շրջանակներում վերլուծում է քաղաքացիների առողջությանը վերաբերող բոլոր ռիսկերը, դրանց առավելագույնս նվազեցմանն ուղղված գործողությունների ծրագիր և համալիր միջոցառումներ է իրականացնում՝ վարակի հնարավոր տարածումը կանխելու ուղղությամբ: Այդ տրամաբանության մեջ էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է իր աշխատանքները կազմակերպում: Այն, ինչ արվել է առաջին փուլում՝ ընտրատեղամասերի ախտահանում, քվեարկության մասնակիցներին, հանձնաժողովի անդամներին ու առհասարակ ընտրատեղամասում գտնվողներին պաշտպանիչ դիմակներով, ձեռնոցներով, անհատական գրիչներով, անհրաժեշտ ախտահանող նյութերով ապահովում, նախատեսված է ապահովել նաև ընտրությունների երկրորդ փուլում: Քննարկվում է նաև լրացուցիչ միջոցառումների իրականացման հարցը, ինչն ամբողջացնելուց հետո կհրապարակվի:

-Ընտրության 2-րդ փուլը հետաձգելու հարց այժմ քննարկվո՞ւմ է, թե՝ ոչ։

ԱՏՇ-Եթե նման որոշում լինի՝ հանրությանը պատշաճ ձևով կտեղեկացվի:

-Միրիկ գյուղում ի՞նչ իրավիճակ է։ Խուճապ կա՞ մարդկանց շրջանում։

ԱՏՇ-Կորոնավիրուսի հաստատված դեպքով պայմանավորված, շրջանի և հատկապես այդ ձորակի բնակիչների մոտ որոշակի մտահոգություններ կան, որոնք մեր աշխատանքներով և անհրաժեշտ տեղեկատվության փոխանցմամբ փորձում ենք փարատել: Ամեն ինչ անում ենք, որպեսզի վարակի տարածումը կանխենք: Կարծում եմ, որ մեզ հաջողվել է տեղայնացնել արձանագրված դեպքը:

-Բժշկական կենտրոնի կամ մասնագետների առումով խնդիրներ կա՞ն։ Ի՞նչ է արվում այդ համատեքստում։

ԱՏՇ-Մեր մասնագետները տարբեր փուլերում վերապատրաստման դասընթացներ են անցել, սերտ համագործակցում ենք Հայաստանի մեր գործընկերների հետ, տեսախորհրդակցություններ և տեսասեմինարներ են կազմակերպվում՝ ոլորտի մասնագետների մասնակցությամբ:

-Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը նշել է, որ վարակված կինը բազմաթիվ շփումներ է ունեցել ոչ միայն Միրիկ գյուղում, այլև Մոշաթաղում ու Բերձորում։ Նա շեշտել է, որ այդ 3 վայրերում անհնար կլինի ընտրություն անցկացնել։ Այդպե՞ս է, թե՝ ոչ։

ԱՏՇ-Պատգամավորի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Ապրիլի 2-ին կորոնավիրուսով վարակված անձը մեկուսացվել է բուժհաստատությունում, իր հետ միայն մի բուժաշխատող է շփվել, ով չի սպասարկել այլ մարդկանց, իսկ տեսակցություն չի թույլատրվել:

Մերի Մարտիրոսյան