ՏՄՊՊՀ-ն՝ Վանաձորում հացի թանկացման ուսումնասիրության ընթացիկ արդյունքների մասին

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացվող ուսումնասիրության շրջանակում պարզ է դարձել, որ համաձայն տնտեսվարող սուբյեկտների կողմից ստացված տեղեկատվության՝ Վանաձորում հացի գինը մշտապես ավելի ցածր է եղել հանրապետության մյուս տարածաշրջանների համեմատ:

«Վերոգրյալը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Վանաձորում ներկայումս գործում են շուրջ 40 տնտեսվարող սուբյեկտներ, որոնք զբաղվում են հացամթերքի արտադրությամբ, ինչը նշանակում է, որ շուկան մրցակցային է, ինչի արդյունքում այստեղ մշտապես ցածր գին է ձևավորվել: Միաժամանակ նշենք, որ ուսումնասիրության շրջանակում Հանձնաժողովի կողմից հիմնականում դիտարկվում է բնակչության շրջանում առավել մեծ սպառման ծավալ ունեցող «Մատնաքաշ» տեսակի հացը: Տնտեսվարողների կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Վանաձոր քաղաքում 530-550 գրամ կշռով մատնաքաշի բացթողնման գինը բարձրացել է շուրջ 20 դրամով՝ 160 դրամից հասնելով մինչև 180 դրամի (մանրածախ գինը կազմում է 190-200 դրամ):

 

Տնտեսավարողները հացի գնի բարձրացումը հիմնականում պայմանավորում են ալյուրի թանկացմամբ, ինչպես նաև արտակարգ դրությամբ պայմանավորված հացի սպառման ծավալների նվազմամբ, քանի որ, ըստ վերջիններիս, այս օրերին մի շարք քաղաքացիներ նախընտրում են թխել հաց տնային պայմաններում, իսկ կրթական հաստատությունների փակ լինելու պատճառով կտրուկ նվազել են նաև այլ հացաբուլկեղենային արտադրանքների իրացման ծավալները:

 

Տեղեկացնում ենք նաև, որ առաջիկայում ՏՄՊՊՀ-ում նախատեսվում է իրականացնել աշխատանքային հանդիպում Վանաձոր քաղաքում հացամթերք արտադրողների հետ՝ բարձրացված խնդիրների, ինչպես նաև տրամադրված տեղեկատվության հիմնավորվածությունը գնահատելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում: