ՀԿԵ-ն հայտնում է երկաթուղային ճանապարհով ներկրման անկման մասին

Լուրեր

30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
Բոլորը

Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ն հաղորդագրություն է տարածել, ուր ասվում է.

«Մարտի 16-ից Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունն ազդել է Հարավկովկասյան երկաթուղու առաջին եռամսյակում աշխատանքի արդյունքներին։ Ընկերությունում կայացած խորհրդակցության ընթացքում հայտարարվել է, որ հաշվետու շրջանում փոխադրվել է 710 հազար տոննա բեռ, ինչը չի հասնում կանխատեսված ցուցանիշին։

Ներկրման հաղորդակցությունում 2019 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ բեռնափոխադրումները առաջին եռամսյակում նվազել են 2,4 տոկոսով։

Երկաթուղային ուղևորափոխադրումների ոլորտում նույնպես անկում է գրանցվել 8 տոկոսով՝ մինչև 74,4 հազար ուղևոր։

Հարկ է նշել, որ մարտի կեսերից չեղարկվել են Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային ու Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքները։ Այժմ գործող երթուղիներում նկատվում է ուղևորահոսքի նվազում նախորդ տարվա հետ համեմատ։

ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը խորհրդակցության ընթացքում կոչ է արել ակտիվացնել բեռների հոսքն ապահովելու ուղղությամբ կատարվող աշխատանքները։

– Այսօր արդեն գրանցվել է բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների գծով կորուստների աճ։ Մեր աշխատանքի հիմնական խնդիրը երկաթուղի նոր բեռների հոսքի ապահովումն է։ Դրանից է կախված ընկերության արդյունավետ աշխատանքը, – ասաց գլխավոր տնօրենը։

Նա նաև պատասխանատու անձանց և ղեկավար կազմին հանձնարարել է չթուլացնել սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի կատարումն արտակարգ դրության պայմաններում»։