ՀՀ Կառավարությունից պահանջում ենք անհապաղ չեղարկել նախագիծը. ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը

Լուրեր

01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
Բոլորը

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծի վերաբերյալ

 

2020թ․ ապրիլի 2-ին ՀՀ Կառավարությունն ընդունել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որն առաջիկա օրերին կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։ Նախագծի համաձայն՝ «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկության տրամադրումը կարող է մերժվել, եթե այն կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա»։

Նախագծի շրջանառման առաջին իսկ օրից քաղաքացիական հասարակությունը բարձրաձայնում է այս նախաձեռնությանն առնչվող խնդիրները՝ կոչ անելով նախագծի հեղինակ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը զերծ մնալ գաղտնիություն սահմանող այս դրույթից։ Մասնավորապես, Առաջարկվող նախաձեռնությունը հակասում է Օրհուսի կոնվենցիային։ Նախագծի հիմնավորման մեջ հեղինակները հղում են անում Կոնվենցիային՝ դրանից կատարելով մեջբերում` սխալ թարգմանությամբ եւ ընտրողաբար (հոդված 4, 4 կետ, h ենթակետ)։ Կոնվենցիայում խոսվում է բացառապես այն տեղեկատվության հնարավոր սահմանափակման մասին, որը վերաբերում է հազվագյուտ տեսակների բազմացման վայրերին։ Մինչդեռ, նախագծի ձեւակերպմամբ ստացվում է, որ շրջակա միջավայրին առնչվող ցանկացած տեղեկատվություն կարող է սահմանափակվել։ Այս սահմանափակման հիմքով ստացվում է, որ լրագրողների, քաղաքացիական հասարակության՝ շրջակա միջավայրին առնչվող ցանկացած տեղեկություն ստանալու հարցում, որն այս գերատեսչությունը կհամարի բացասական ազդեցություն ունեցող, կարող է մերժվել։ Նախագիծը մշակվել է առանց ոլորտում գործող քաղ. հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաեւ մինչ օրս դրա շուրջ հանրային պատշաճ քննարկում չի կազմակերպվել։

Այս փոփոխությունը խախտում է ՀՀ Կառավարության որդեգրած թափանցիկության սկզբունքը եւ սահմանափակում բնապահպանական տեղեկատվության մատչելիությունն ու հանրային վերահսկողությունը։

Ելնելով վերոգրյալից՝ մենք՝ 230-ից ավելի ՔՀԿ-ներ միավորող ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անդամներս, ՀՀ Կառավարությունից պահանջում ենք անհապաղ չեղարկել նախագիծը եւ չներկայացնել Ազգային ժողով հետագա քննարկումների, քանի որ այն չի համապատասխանում տեղեկատվության ազատության ոլորտը կարգավորող ներպետական օրենսդրության և միջազգային պարտավորություններից բխող պահանջներին։