Հնդկաստանի «Արմաթում» ստեղծվել է կորոնավիրուսով հիվանդներին ուտելիք մատուցող ռոբոտ

Լուրեր

01.10.2026 | 10:25
Flydubai ավիաընկերությունը դադարեցրել է դեպի Իսրայել չվերթները՝ ինքնաթիռում միջադեպից հետո
01.10.2026 | 10:21
Հայտնի են Կիպրոս – Հայաստան հանդիպման մրցավարները
01.10.2026 | 10:17
Նավթի գները նվազել են
01.10.2026 | 10:02
ՀՀ-ն 250 մլն եվրո վարկ է վերցնելու՝ բյուջեի պակասուրդը լրացնելու համար
01.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
01.10.2026 | 09:30
Ռոնալդուն լքել է Պորտուգալիայի հավաքականի ճամբարը և հանդես է եկել հայտարարությամբ
30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
Բոլորը

Նախորդ տարի՝ 2019 թ. հոկտեմբերի 6-9, Երևան Էքսպո կենտրոնում տեղի ունեցած ԴիջիԹեք 2019 տեխնոլոգիական ցուցահանդեսի բացման արարողությանը Արմաթ ինժեներական լաբորատորիաների տաղավարում ստորագրվեց «Արմաթ» կրթական ծրագիրը Հնդկաստանի Հանրապետություն արտահանելու մասին պայմանագիր։ Համագործակցության շրջանակներում նախատեսվում էր 2020 թ.-ի մարտին «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների խմբավարների մեկնում Հնդկաստան՝ այնտեղ անցկացնելու դասընթացներ և վերապատրաստումներ՝ ապագա խմբավարների համար:

Ելնելով արտակարգ դրությունից և գործուղումներ իրականացնելու սահմանափակումից՝ որոշում կայացվեց վերապատրաստումների առաջին փուլը՝ ծրագրավորման կոմպոնենտը, անցկացնել հեռավար։ Վերապատրաստումները իրականացվում էին հեռախաղորդակցման ընդունված և հարմարավետ ծրագրերով՝ նախապես մշակված մեթոդաբանությամբ և գործիքակազմով։ Վերապատրաստումները անցկացրել են «Արմաթի» փորձառու խմբակավարներ Հայկ Կարապետյանը և Գոռ Աբրահամյանը։

Բացի բուն նյութի տրամադրումից, Հնդկաստանի գործընկերների հետ անցկացվել են հարց ու պատասխանի ֆորմատով ինտերակտիվ դասեր, տրվել են հանձնարարություններ և կատարվել է Հնդկաստանի խմբակավարների թեստավորում։ Վերապատրաստվել է 6 անձ, ովքեր կդասավանդեն Հնդկաստանում բացվող 3 Արմաթ լաբորատորիաներում։

«Մեզ թեկնածուների համար հիանալի փորձ էր մասնագետներ Հայկի ու Գոռի առցանց դասընթացներին մասնակցելը։ Բազմաթիվ հմտություններ յուրացրինք ու հենց դասընթացների ընթացքում սկսեցինք կիրառել դրանք։ Մենք փորձնական նպատակներով մեկ ռոբոտ ենք հավաքել և այժմ մոտ ենք այն վերջնական տեսքի հասցնելուն», – նշում է հնդկական կողմի ներկայացուցիչը։

Օրերս «Արմաթ» լաբորատորաների ֆեյսբուքյան խմբերում տարածվել են վերոնշյալ մատուցող-ռոբոտի աշխատանքը ցուցադրող հոլովակներ։ Վերջինս ինքնուրույն կերպով տեղի բուժհաստատություններից մեկում ուտելիք է մատուցում կորոնավիրուսով վարակված հիվանդներին։