Սերժ Սարգսյանին հրավիրել են 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողով

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ այսօր հայտնի է դարձել, որ ՀՀ երրորդ նախագահին հրավիրել են 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողով` լսումների նպատակով:

«Նախագահի գրասենյակն արդեն պաշտոնապես արձագանքել է այդ հրավերին, և Սերժ Սարգսյանի որոշման մասին հանրությանը կտեղեկացվի լրացուցիչ:

Սակայն անկախ այդ հանգամանքից, մի քանի հարց էլ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին ես ունեմ:

1. Արդյո՞ք հանձնաժողովի բոլոր անդամները և փոխձագետները, ներառյալ նախագահը, արտակարգ դրության պայմաններում աշխատելու համար պարբերաբար հանձնում են կորոնովիրուսային թեստերը:

2. Եթե այո, ապա ինչպիսի՞ն են այդ թեստերի պատասխանները:

3. Եթե ոչ, ապա ի՞նչ խելամիտ և բանական բացատրություն ունեն զանգվածային նիստեր անելու երկրում մոլեգնող համաճարակի պայմաններում:

4. Ինչու՞ առ այսօր Նիկոլ Փաշինյանը չի հրավիրվել հանձնաժողովի նիստին բացատրելու համար Քառօրյա պատերազմի հրահրման գործում Ռուսաստանի հասցեին նախկինում իր արած հայտարարությունները, որ Ապրիլյան քառօրյա պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի գիտությամբ և համաձայնությամբ,

5. Նույն գնահատականների կապակցությամբ Կապանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. “Քննարկում եմ ունեցել նաև Ռուսաստանի մեր գործընկերների հետ։ Շատ ուրախ եմ, որ բարեկամական, եղբայրական, ռազմավարային–դաշնակցային մթնոլորտում խոսել ենք այդ ամենի մասին մանրամասն, վերլուծել իրավիճակը, փոխադարձաբար ստացել մեր անհրաժեշտ հարցերի պատասխանը”։ Արդյո՞ք հանձնաժողովին չեն հետարքրում այդ զրույցների հիման վրա Փաշինյանի տվյալները և ռուսական կողմի պատասխանները»,- գրել է Աշոտյանը: