Որոնք են վարչապետին ուղղված ամենաշատ «լայք» հավաքած հարցերն այս պահին

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ երկուշաբթի ժամը 18:30-ից իր էջի ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հարցուպատասխանին կտրամադրի երեք ժամ: Նա նաև տեղեկացրել է, որ կպատասխանի այն հարցերին, որոնք ամենաշատ «լայքերը» կհավաքեն։

Այս պահին վարչապետի գրառման տակ ավելի քան 11 հազար մեկնաբանություն կա։ Մենք փորձել ենք առանձնացնել դրանցից ամենաշատ «հավանում» ստացածները։

Եվ այսպես, ամենաշատ «լայքերն» այս պահին ունի Էդգար Հարությունյան անուն-ազգանունով օգտատերը։ Նրա հարցը հավաքել է 5.800 լայք։ Էդգար Հարությունյանը մասնավորապես հարցրել է. «Պարոն Փաշինյան, չե՞ք կարծում, որ Ձեր խմբակցության պատգամավորների մեծ մասը պարզապես անիմաստ խոսող ու ոչինչ չանող դեմքեր են, որոնց գործունեությունից ընտրողների մեծ մասը վաղուց հասցրել է հիասթափվել։ Գուցե նրանց մի մասին տո՞ւն ուղարկեք ու նոր, ավելի ինտելեկտուալ ու գործունյա մարդկանց ներգրավեք Ձեր թիմում։ Միայն չասեք, որ դա հնարավոր չէ։ Ձեր մի հորդորով պատգամավորները կարող են հրաժարվել մանդատից, իսկ նրանց փոխարեն ԱԺ կգան ուրիշները։ Շնորհակալություն պատասխանի համար»:

Հաջորդ ամենաշատ «հավանում» ստացած հարցը, որն ավելի շատ առաջարկ է հիշեցնում, հավաքել է 4.800 հավանում։ Ֆեյսբուքյան օգտատեր Գարիկ Ղազարյանը վարչապետին գրել է . «Հարգարժան Վարչապետ, Կենտրոնական Բանկը #վարկային ոլորտը անգործության է մատնել։ Հանձնարարեք զբաղվեն հետևյալ քայլերի ձեռնարկմամբ՝ սահմանել 6-ամսյա վարկային կարանտին, չկատարել վարկային դասակարգում և պահուստավորում, դադարեցնել վարկային գնահատականի ձևավորման գործընթացը, կատարել վարկերի հնարավոր վերակառուցում՝ ժամկետների տրամադրում, բեռի թեթևացում, անհուսալի վարկերի ներում՝ անհույս կալանքներից ազատում»:

3.200 հավանում ունի ֆեյսբուքյան օգտատեր Դիաննա Գասպարյանի գրառումը։ «Պարո՛ն Փաշինյան, ի՞նչ է սպասվում այն տարիքի անձանց, ովքեր թոշակ ստանալու համար դեռ երիտասարդ են, բայց աշխատանքի չեն ընդունում, քանի որ երիտասարդ չեն։ Հիմա էլ, երբ օգնության առաջարկներ եղան, այս խավը կրկին անտեսվեց։ Խոսքս այժմյան օգնությանն այդքան չի վերաբերում, այլ մեր արհամարհված տարիքը։ Ի դեպ, նշեմ, որ 59 տարեկան եմ։ Հրազդանից»,- գրել է օգտատերը։

Հաջորդ տեղում մի քաղաքացի է, որն անհանգստացած է իր կնոջ «ճակատագրով»։ 3.100 «հավանում» ունի Հայկ Առաքելյանի (Айк Алекян) գրառումը: «Կնոջս շիլակը որտե՞ղ դզենք, հոգիս կերավ»,- գրել է նա։

Կրկին 3.100 «հավանում» ունի Լիլիթ Յան-ի գրառումը։ Օգատատերը գրել է. «Ինչո՞ւ եք օգնություն տրամադրելուց տարանջատում մարդկանց խավերը, կան ընտանիքներ, ովքեր չունեն անչափահաս երեխաներ, բայց ապրում են ծանր պայմաններում ու հիմա տանն են, որովհետև աշխատանք չկա»:

Հաջորդ գրառումը 2.800 «հավանում» ունի։ Ararat Aro անունով օգտատերը վարչապետին է դիմել խնդրանքով: «Պարոն վարչապետ, խնդրում եմ լուծարեք «VIVUS», «Goodcredit», «Mogo», «Hima», «Varks.am» վաշխառու կազմակերպությունները։ Շատ բարձր տոկոսներով գումարներ են տրամադրում և ֆարսմաժորային իրավիճակում ժողովրդին գցում են սև ցուցակ»,- գրել է նա։

Կրկին 2.800 «լայքի» է արժանացել ֆեյսբուքյան օգտատեր Անժելա Կարապետյանի գրառումը: «Պարո՛ն Փաշինյան, հասկացանք, որ կառանտին ա, բայց ամբողջ ապրանքները թանկացել են, անգամ հացը։ Համ գիտեն ժողովրդի վիճակը հիմա, համ ուզում են էս ամեն ինչից մի բան պոկած լինեն։ Վանաձորում գները սարսափելի է։ Եթե էսպես լինի, ժողովուրդս սոված ա մնալու, չի կարելի, առիթից օգտվում են։ Բա այն մարդիկ, որոնք ոչինչ չունեն։ Խնդրում եմ ասել, թե ինչով է պայմանավորված գների աճը, նամանավանդ հիմա, որ սեփականատերը չի ուզում մշակի։ Կազմակերպեք համահայկական գյուղմթերքի տարի։ Գարուն է…»,- գրել է օգտատերը։

2.700 «լայք» ունի ֆեյսբուքյան օգտատեր Тарон Чахоян-ի գրառումը: «Ողջույն, հարգելի վարչապետ: Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում, ինչպես նաև շատ երկրներում ստեղծված արտակարգ դրության պատճառով հայաստանյան և համաշխարհային տնտեսությունը վնասներ է կրում: Ի՞նչ քայլեր է պատրաստվում նախաձեռնել կառավարությունը արտակարգ դրությունից հետո տնտեսության արագ վերականգնման և ստեղծված նոր իրավիճակում համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի դիրքերի ամրապնդման համար: Ի՞նչ ուղղությամբ է գնալու ՀՀ կառավարությունը և ո՞րն է տնտեսության զարգացման ձեր հեղափոխական տեսլականը արդեն իսկ ստեղծված իրավիճակում։ Արդյո՞ք պետք չէ զարկ տալ մեր ներքին պաշարների՝ հանքարդյունաբերութան զարգացմանը և կարճ ժամանակամիջոցում հումքի փոխարեն պատրաստի արտադրանք սկսել արտահանել»,- հարցրել է նա։

2.500 «լայք» էլ հավաքել է Vardan Harutyunyan անունով օգատիրոջ հարցը. «Պարո՛ն Փաշինյան, ե՞րբ պիտի վերջնականապես մեծ ֆինանսական պատիժների ենթարկվեն դեղին մամուլի ղեկավարները, որոնք տարածելով սուտ լուրեր (օրինակ՝ վերջերս էլ Քաղավիացիայի հետ կապած), մնում են անպատիժ։ Որոշ լրատվականներ չեն տարբերում խոսքի ազատությունը սուտ զրպարտությունից։ Ե՞րբ պիտի մեզ, Ձեզ ու Ձեր ընտանիքին վիրավորող (նույնիսկ պոռնոգրաֆիկ, իսկ դրա համար քրեական պատասխանատվություն է հասնում) ծաղրանկարներով ու ամենավերջին հայհոյանքներով ողողված ֆեյսբուքյան պրոֆիլների հեղինակներին խստագույն ձևով պատժեք»:

Հաջորդ՝ շատ «լայքեր» հավաքած մեկնաբանությունը ոչ թե հարց է, այլ օգնության խնդրանք։ 3.500 լայքի է արժանացել «Gorc Ka» անունով օգտատիրոջ գրած մեկնաբանությունը: «Բանակում զոհված Գագիկ Սարգսյանի մայրը 20 տարի ապրում է այս (նկատի ունի՝ վատ) պայմաններում… Խնդրում ենք պարոն Փաշինյանին, որպեսզի ընթացք տա այս խնդրին։ Խնդրում եմ տարածել»,- գրել է նա և թողել հեռախոսահամարը։

Նշենք, որ օգնության խնդրանքով վարչապետին դիմել է մեկ այլ օգտատեր ևս, որի գրառումն արժանացել է 2.200 «լայքի»: Vahram Marianna անունով օգտատերը նույնպես վարչապետից օգնություն է հայցել: «Ողջույն, իմ անունը Մարիաննա է։ Ես Ապարանից եմ։ 24 տարեկան եմ և ամուսնացած։ Ունեմ երկու շատ գեղեցիկ փոքրիկներ։ Առաջին երեխայի ծնունդից հետո իմ մոտ առաջացավ երիկամի խնդիր, որն ավելի խորացավ երկրորդ երեխայից հետո։ Ժամանակի ընթացքում խնդիրը բարդացավ, որի հետևանքով այժմ ես կարիք ունեմ երիկամի փոխպատվաստման։ Ձեր նույնիսկ փոքրիկ օգնությունը մեզ շատ կօգնի…»,- գրել է օգտատերը և թողել իր հաշվեհամարը։

Ի դեպ՝ մեկնաբանություններում կան նաև այլ հարցեր և առաջարկներ, որոնք հավաքել են հազարից ավելի «լայքեր»։ Նշենք նաև, որ սրանք դեռևս վերջնական արդյունքները չեն, քանի որ մինչև վաղը դեռ «լայքելու» և մեկնաբանելու հնարավորություն կա։

Լիլիթ Շաբոյան