ՌԴ-ից հայազգի ուսուցչուհին՝ Global Teacher Prize-ի լավագույնների ցանկում

Լուրեր

21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
Բոլորը

ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկ քաղաքի դպրոցներից մեկի անգլերենի հայազգի ուսուցչուհի Լուսինե Ջhանգիրյանը ներառվել է աշխարհի 50 լավագույն ուսուցիչների ցանկում՝ Global Teacher Prize-ի վարկանիշով: Այս մասին գրում է Rusarminfo-ն:

Ջhանգիրյանին ընտրել են աշխարհի 140 երկրներ ներկայացնող 12 հազար թեկնածուներից: Հաղթելու դեպքում նա 1 միլիոն դոլար պարգև կստանա։

Մանկավարժական գործունեության ընթացքում ուսուցչուհին նորարարական մեթոդներ է օգտագործում. նա աշակերտներին թույլատրվում է օգտագործել բջջային հեռախոսներ, օգտվել տարբեր հավելվածներից, դասի ընթացում տեղաշարժել սեղաններն ու բարձրաձայն խոսել:

«Չեմ ուզում ձանձրալի, միօրինակ ուսուցիչ լինել: Դասերի ընթացքում տեսնում եմ, որ երեխաներին իմ մոտեցումը շատ է դուր գալիս, նրանց աչքերը վառվում են: Մեր ժամանակներում նման հնարավորություններ չկային: Հիմա էլ՝ տեխնոլոգիական դարում, ոչ բոլոր մանկավարժներն են նման բան անում, քանի որ ամբողջ ազատ ժամանակդ դրա վրա ես ծախսում»,- ասել է Ջհանգիրյանը:

Լուսինե Ջահանգիրյանը նաև սեփական նախագիծն ունի, որը միավորում է աշխարհի տարբեր երկրների մանկավարժներին։ Չորս տարի առաջ նա «Նորարար ուսուցիչ» միջազգային մրցանակի է արժանացել:

Global Teacher Prize-ն ամեն տարի շնորհվում է այն ուսուցիչին, որը նշանակալի ներդրում է ունեցել իր մասնագիտության մեջ: 2020 թվականի մրցանակաբաշխությունը նախանշված է հոկտեմբերին: