Շիրակի մարզում ընթացքի մեջ են գարնանային գյուղատնտեսական աշխատանքները

Լուրեր

01.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
01.10.2026 | 09:30
Ռոնալդուն լքել է Պորտուգալիայի հավաքականի ճամբարը և հանդես է եկել հայտարարությամբ
30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շիրակի մարզում ընթացքի մեջ են գարնանային  գյուղատնտեսական աշխատանքները: Ինչպես միշտ, այս անգամ ևս, աշխատանքները առաջինը սկսել են ցածրադիր գոտիների՝ Անիի և Ախուրյանի տարածաշրջանները: Հիմնականում կատարվում են  հացահատիկի, վաղահաս կարտոֆիլի, ընդեղենի  ցանքեր: Նորմալ եղանակային պայմանների դեպքում, գարնանային գյուղատնտեսական աշխատանքները մարզում կտևեն մինչև մայիսի 10-ը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց  Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Անդրանիկ Նալբանդյանը:

«Այս պահի դրությամբ դեռ նոր են սկսվել գարնանացանի աշխատանքները և կանխատեսումներ չենք կարող անել, թե ինչ արդյունք կունենանք, բայց, համեմատելով 2019  թվականի արդյունքները 2018 թվականի հետ, կարող են արձանագրել, որ շուրջ 700 հա գարնանացան ցանքատարածությունների աճ ունենք, սա վերջին տարիների միակ արձանագրված աճն է։ Չնայած ցանքատարածությունների աճին,  նախորդ տարի ունեցանք բերքի պակաս»,- նշեց Անդրանիկ Նալբանդյանը՝  տեղեկացնելով, որ բերքի պակասը արձանագրվել է եղանակային պայմանների՝ կարկտահարության պատճառով. բերքը 2018 թվականի համեմատ կրկնակի պակաս էր:

Խոսելով աշնանացանի մասին, պատասխանատուն նշեց, որ ցրտահարության մասին ահազանգեր չեն եղել.  «Ամբողջ ձմեռ կար մտավախություն, որ աշնանացանը կարող է ցրտահարվել, բայց մինչ օրս նման ահազանգ չի եղել: Ակնադիտական ուսումնասիրությունների արդյունքում աշնանացանը սկսել է «աշխատել»՝ կանաչել: Մեր կարծիքով, աշնանացանի ընթացքը կարելի գնահատել «լավ»:

Անդրադառնալով համավարակի պատճառով ստեղծված իրավիճակին՝ պատասխանատուն ընդգծեց՝ գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որը հիմա ակտիվ շրջանում է: «Պասիվություն չկա: Հիմա գյուղատնտեսության ամենաակտիվ շրջանն է, կա միայն անհանգստություն՝ պարարտանյութերի ներկրման հարցում, որը չներկրվելու պատճառով դժվար է ձեռք բերվում: Որոշակի խնդիրներ կան նաև սերմնացուի հետ կապված»,- ավելացրեց Անդրանիկ Նալբանդյանը։