Հեռավար ուսուցումն իրականացնելու նպատակով պլանշետներ և համակարգիչներ՝ Կոտայքի մարզի դպրոցականներին
Հասարակություն
05.04.2020 | 11:50Հեռավար ուսուցումն իրականացնելու նպատակով հավաքագրված սարքավորումները երկուշաբթի օրվանից կհասնեն հասցեատերերին։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջը։
ԿԳՄՍ նախարարության միջոցով Կոտայքի մարզին է տրամադրվել ավելի քան հինգ տասնյակ լիովին նոր պլանշետներ, որոնք կտրամադրվեն մարզի շուրջ 15 գյուղական համայնքների դպրոցներին։
Նախաձեռնությունն իրականություն է դարձել SMART նորարար կրթության հիմնադրամի և UCOM հեռահաղորդակցային ընկերության համագործակցությամբ, որի արդյունքում շուրջ երեք տասնյակ համակարգիչ ևս կտրամադրվի մարզի դպրոցներին։