«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ից «Նաիրի» ԲԿ տեղափոխված հիվանդներից մեկը կոմայի մեջ է եղել և կարճ ժամանակ անց՝ մահացել

Լուրեր

17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
Բոլորը

Երեկ՝ ապրիլի 2-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից չորս պացիենտ տեղափոխվեց «Նաիրի» բժշկական կենտրոն։ Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ «Գրիգոր Լուսավորիչը» վերապրոֆիլավորվեց և այս օրերին կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին պետք է սպասարկի։ Չորս պացիենտներից մեկի մոտ կարճ ժամանակ անց մահ արձանագրվեց։

Factor.am-ի տեղեկություններով՝ մահն արձանագրվել է հիվանդի տեղափոխումից 40 րոպե անց։ Լուրի իսկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի խոսնակ Ծովինար Խաչատրյանի հետ։

«Եղել են ծայրահեղ ծանր և միջին վիճակում գտնվող հիվանդներ։ Այստեղից նորմալ տեղափոխումն իրականացվել է։ Իսկ թե երբ է մահացել պացիենտներից մեկը, նման ինֆորմացիայի չենք տիրապետում»,-ասաց խոսնակը։

Կապ հաստատեցինք «Շտապօգնության» ծառայություն հետ՝ ճշտելու, թե հնարավո՞ր է՝ պացիենտի մահը վրա է հասել տեղափոխման ժամանակ։ Այստեղից մեզ ասացին, որ տեղափոխումը բարեհաջող իրականացվել է, որևէ խնդիր չի եղել։ Factor.am-ը զրուցեց «Նաիրի» բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ծառայությունների ղեկավար, ՀՀ գլխավոր անեսթեզիոլոգ Անատոլի Գնունու հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ մահացած հիվանդը ծանր վիճակում է եղել կենտրոն տեղափոխվելու ժամանակ։

«Մեր կենտրոն ընդունվելուց մոտ 2 ժամ անց է հիվանդը մահացել։ Նա բարձր տարիքի տղամարդ էր և մոտ 20 օր «Գրիգոր Լուսավորիչ»-ում կոմայի մեջ է գտնվել։ Դա անդարձելի կոմա էր, և այդ մահը սպասելի էր։ Մեզ «Գրիգոր Լուսավորիչ»-ից զգուշացրել էին այդ հիվանդի մասին»,- նշեց Գնունին։

Նա շեշտեց, որ հիվանդի մոտ սրտի ռիթմի խանգարում է եղել, շաքարային դիաբետ։ Անեսթեզիոլոգի խոսքով՝ հիվանդն այդպես էլ կոմայից դուրս չի եկել։ Մենք կրկին կապ հաստատեցինք «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ փորձելով հասկանալ, թե կոմայի մեջ գտնվող հիվանդին արդյո՞ք թույլատրվում էր տեղափոխել։ ԲԿ խոսնակ Ծովինար Խաչատրյանը, սակայն, պնդեց, որ կոմատոզ վիճակում գտնվող պացիենտ իրենց մոտից չի տեղափոխվել։ Նաև հարկ համարեց հավելել, որ, ընդհանուր առմամբ, հիվանդի տեղափոխման պատասխանատվությունը կրում է տեղափոխող բժիշկը։

«Եվ եթե ռեանիմոբիլը տարել է, մնացյալ պատասխանատվությունն իրենց վրա է»,- նշեց նա։

Մենք կրկին դիմեցինք «Նաիրի» ԲԿ, որտեղից մեզ կրկին հավաստիացրին, որ հիվանդը կենտրոն է տեղափոխվել կոմայի մեջ, և ուղղորդեցին «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Այստեղից բուժկենտրոնի տնօրենի խորհրդական Սարգիս Ղազարյանն ի պատասխան մեր հարցի՝ նախ ասաց, թե չի հիշում՝ խոսքը որ հիվանդի մասին է։

Մեր դիտարկումից հետո, թե հիվանդին ընդամենը երեկ են տեղափոխել, Ղազարյանը հիշեց. «Այո՛, հիվանդներից մեկը կոմատոզ վիճակում է եղել։ Թե քանի օր է այդպես եղել՝ հիմա տվյալները ձեռքիս տակ չեն»։ Իսկ հարցին, թե որքանո՞վ էր նպատակահարմար ծանր վիճակում գտնվող պացիենտին տեղափոխել, Ղազարյանը հրաժարվեց պատասխանել։

Մերի Մարտիրոսյան

Գլխավոր լուսանկարը՝ «Հետք»-ի տեսանյութից