Տեսական 20 հարց, վարում ավտոդրոմում և քաղաքային պայմաններում. խստացվել է վարորդական իրավունքի ստացման կարգը

Լուրեր

20.12.2025 | 20:00
100,000 ռուբլի՝ ՀՀ-ում լրտեսության համար․ ՌԴ քաղաքացիները Հայաստանում տվյալներ են հավաքել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 19:36
Ուկրաինան և Պորտուգալիան պայմանավորվել են ծովային դրոնների արտադրության շուրջ
20.12.2025 | 19:15
Յուրա Մովսիսյան․ Սպերցյանը Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստն է
20.12.2025 | 19:00
Օվերտոնի պատուհանի կիրառմամբ պայքար է. ասվում է այն, ինչ թույլատրելի չէր. Գևորգ Տեր-Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 18:45
ՀՀ-ն ՍԾՏՀ նիստում ընդգծել է տարածաշրջանային համագործակցության և հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը
20.12.2025 | 18:06
Ֆուտզալի միջազգային ընկերական մրցաշարի մասնակիցներից մեկը չի ժամանել Երևան
20.12.2025 | 17:32
Եղեգնաձորի տներից մեկում և ավտոտնակում հրդեհ է բռնկվել
20.12.2025 | 17:10
Էդուարդ Սպերցյանը հանդիպել է Զլատան Իբրահիմովիչի հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
20.12.2025 | 16:56
Մենք չենք համաձայնի, որ մեզ ինչ-որ մեկը վերահսկի. Զելենսկին՝ Պուտինին
20.12.2025 | 16:37
Վահան Բիչախչյանը նոր մարզիչ կունենա «Լեգիայում»
20.12.2025 | 16:21
Վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ
20.12.2025 | 16:04
Հենրիխ Մխիթարյան. Ցավալի պարտություն էր, հիասթափությունը մեծ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 15:51
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
20.12.2025 | 15:32
Աբովյանում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ
20.12.2025 | 15:19
Լիոնի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի շենքում «Սյունիքի այգի» է անվանակոչվել ձմեռային այգին
Բոլորը

Ավտոճանապարհային երթեւեկության անվտանգության բարձրացման, ավտոտրանսպորտային պատահարների թիվը նվազեցնելու եւ երթեւեկության կանոնների խստագույն ապահովման համար փոփոխման է ենթարկվել վարորդական իրավունքի ստացման կարգը։

Նախորդ շաբաթ ՀՀ կառավարությունն ընդունեց վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու եւ վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային ու միջազգային վարորդական վկայականների ձեւերն ու նկարագրերը սահմանելու մասին որոշումը։

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում նոր նախագծով։ «ՀՀ»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ավտոմոտոսպորտի դպրոցի տնօրեն Արտաշես Ստեփանյանը նշեց, որ փոփոխությունների են ենթարկվել թե՛ տեսական քննության հարցաշարերի քանակը եւ թե՛ գործնական քննության՝ վարումների վայրերն ու ժամանակահատվածը։

Տեսական հարցաշարը գրեթե կրկնապատկվում է՝ 620 հարցից դառնալով շուրջ 1200։ Քննության համար նախատեսվում է ոչ թե 10, այլ 20 հարց։ Դրական արդյունք գրանցելու համար հարկ կլինի պատասխանել արդեն ոչ թե նվազագույնը 9 հարցին, այլ՝ 18—ին։ Նախատեսվում է գործնական քննությունն անցկացնել արդեն 2 փուլով, վարում ավտոդրոմում եւ քաղաքային պայմաններում՝ ընդհանուր առմամբ 40 րոպե տեւողությամբ։ Գործող օրենքն, ըստ Արտաշես Ստեփանյանի, խնդրահարույց էր նաեւ այս առումով։

Ավտոդրոմ չլինելու պատճառով վարորդներն անցնում են քաղաքային վարման։ Նորից նույն սկզբունքն էր, եթե կտրվեց քննությունից, կարող է տեղում նորից գումար վճարել, դարձյալ հանձնել քննությունը եւ այդպես շարունակ, ինչն, ըստ նրա, որոշակի կոռուպցիոն գործընթաց է պարունակում։ Ավտոդպրոցի տնօրենը նկատեց՝ գործող օրենքները, նախկին հարցաշարերը համահունչ չեն այսօրվա մեքենաների պայմաններում երթեւեկության կազմակերպմանը։

Եթե մեքենան մեծ արագություն է ունենում, դա ոչ թե վարորդի «շնորքն» է, այլ մեքենայի։ Վարորդը պետք է կարողանա արգելակել մեքենան, ինչն անելու համար պետք է իմանա, թե որքան ժամանակ, որքան տարածություն է իրեն հարկավոր, եւ միայն երթեւեկության կանոններն իմանալը քիչ է։ Նոր նախագիծը, ըստ Ա. Ստեփանյանի, դրական փոփոխություն կարելի է որակել, քանի որ բխում է անվտանգ երթեւեկության կանոնների պահպանման կարեւոր գործոնից. «Նոր վարորդը պետք է իմանա անվտանգ երթեւեկության հիմունքները։ Եթե ճանապարհային երթեւեկության կանոնները մեկ անգամ սովորեն, էլ երբեք չեն մոռանա։ Իսկ նոր հարցաշարերը փոփոխությունների են ենթարկվել անհիշելի ժամանակներից, եւ ժամանակի պահանջ էր նոր կարգ սահմանելը»։

Արդյոք, վկայականների ստացման գործող համակարգը թերի էր, եւ խստացումները թույլ կտան առավել բարեխիղճ մոտենալ քննական պրոցեսին… «Հայաստանում վարորդական իրավունքների տրման կարգը արդեն վաղուց էր հնացած, իսկ հարցաշարերը չափազանց հին էին, բացի այդ, նոր կարգը բխում է նաեւ ԵԱՏՄ-ԵՄ համաձայնագրի շրջանակներում առկա պարտավորություններից նաեւ վկայականների տրման առումով։

Եթե այդ պարտավորությունները չկատարվեն, մեր վարորդական իրավունքները չեն ընդունվի օտար երկրում, եւ այն մարդիկ, ովքեր արտերկրում վարորդ են աշխատում, չեն կարողանա մեքենա վարել»,–մանրամասնեց Ա. Ստեփանյանը։

Քաղաքացիների այն մտավախությանը հակադրվելով, թե այսպիսով էլ ավելի է բարդանալու վկայականի ստացման գործընթացը եւ հավելյալ դժվարություններ է ստեղծելու քննական պրոցեսում, նա ասաց՝ դա էլ արվում է այն նպատակով, որպեսզի վկայական ստանան միայն որակյալ վարորդները. «Հայաստանում տարեկան միջինը 300 զոհ ենք ունենում ավտոտրանսպորտային պատահարներից։

Այդ պատահարների մի մասն էլ տեղի է ունենում հենց այն վարորդների մեղքով, ովքեր չեն տիրապետում մեքենա վարելու կանոններին։ Մի փոքր կդժվարանա վարորդական իրավունքի ստացման կարգը, սակայն համոզված կլինենք, որ ստացողն անվտանգ է վարելու մեքենան։ Տարիներ հետո միայն կզգանք այս ամենի դրական արդյունքը։ Ճանապարհային ոստիկանությունն էլ պետք է էլ ավելի խստացնի վերահսկողությունը խախտումներն արձանագրելու ուղղությամբ»։

Վարորդական իրավունքի ստացման այս նոր կարգը, ըստ զրուցակցիս, էապես կկրճատի վթարների թիվը՝ մատնանշելով եվրոպական երկրների փորձը, որտեղ ավտոտրանսպորտային պատահարները համեմատաբար քիչ են, այն պատճառով, որ վարորդները սովորում են ոչ միայն երթեւեկության կանոնները, այլեւ անվտանգ երթեւեկելու հիմունքներ։ Նշենք, որ նախագիծը հանրային քննարկման էր դրված դեռեւս նախորդ տարվանից, եւ զրուցակցիս տեղեկացմամբ, դրա ընդունումը հետաձգվեց՝ պայմանավորված բալային համակարգի ներդրմանն ուղղված ծավալային աշխատանքներով։

Որքանով նոր համակարգով վարորդական իրավունքի տրման կարգը եւ քննական պրոցեսի խստացումը կօգնեն ապագա վարորդներին զերծ մնալու կոռուպցիոն ռիսկից եւ չդիմելու ավանդական ճանապարհով վկայական ստանալու սովորույթին։ «Կոռուպցիոն ռիսկ չի կարող լինել, քանի որ եթե նախկին համակարգով տեսագրվում էր միայն տեսական քննությունը, ապա նոր օրենքով նախատեսվում է տեսաձայնագրել նաեւ գործնական քննության ողջ պրոցեսը։ Իհարկե, կհաստատեմ՝ հնարավոր չէ 100 տոկոսով բացառել անբարեխիղճ մոտեցումը, սակայն չեմ կարծում, թե ռիսկի գնացող տեսուչներ կամ վարորդներ կլինեն, քանի որ ճիշտ գնահատելով առկա ռիսկը, չեն վտանգի իրենց՝ հասկանալով հնարավոր անբարեհաճ զարգացումները»,–ասաց ավտոդպրոցի տնօրենը։

Ի դեպ, նախագիծը ուժի մեջ կմտնի վեց ամսից։

 

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ