Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Հաշվեքննիչ պալատի և Բարձրագույն դատական խորհրդի անդամների ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել:
Նախագահի հրամանագրով՝ Հաշվեքննիչ պալատի անդամի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կարեն Առուստամյանը:
Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով էլ՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Հայկյանցը: