ՀՀ ներդրումային քաղաքականության վերաբերյալ զեկույցում վերլուծությունն իրականացնել ներկայիս մարտահրավերների ու հնարավորությունների համատեքստում. Արմեն Սարգսյան

Լուրեր

30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
Բոլորը

Նոր կորոնավիրուսի համավարակի հաղթահարման հարցերով միջազգային գործընկերների հետ խորհրդատվությունների շրջանակում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տեսակապով զրույց է ունեցել ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է համաշխարհային տնտեսական գործընթացների վրա նոր կորոնավիրուսի վարակի ազդեցության գնահատման հարցում միջազգային մասնագիտական կարևորագույն այդ կառույցի դերակատարումը: Նախագահը բարձր է գնահատել կառույցի պատրաստած վերլուծությունը համաշխարհային տնտեսության վրա COVID 19 համավարակի ազդեցության վերաբերյալ։

Նախագահ Սարգսյանը հիշատակել է 2019թ. օգոստոսին իրենց հանդիպումը, երբ առաջարկել էր կառույցի կողմից պատրաստվող՝ Հայաստանի ներդրումային քաղաքականության վերաբերյալ զեկույցում վերլուծությունն իրականացնել աշխարհում գոյություն ունեցող մարտահրավերների ու հնարավորությունների համատեքստում: Արմեն Սարգսյանն ասել է, որ այսօր, երբ նոր կորոնավիրուսի համավարակը համաշխարհային տնտեսության համար վերածվել է թերևս առաջնային մարտահրավերի, իր առաջարկությունն ավելի քան արդիական է և վերաբերելի աշխարհի բոլոր երկրների տնտեսություններին:

Նախագահ Սարգսյանը նշել է նաև, որ Հայաստանի համար շատ կարևոր և արժեքավոր կլինի կառույցի կողմից մեր երկրի վերաբերյալ զեկույցի թարմացումը՝ ներառելով տնտեսության վրա COVID 19-ի ազդեցությունը, դրա հնարավոր հետևանքներն ու դրանց հաղթահարման վերաբերյալ առաջարկությունները:

Ջեյմս Ժանը նշել է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաղթահարման հարցում միջազգային համագործակցության ընդլայնման առումով լիովին համամիտ է Հայաստանի նախագահի հետ: Նա խնդրել է, որ նախագահ Սարգսյանը, որպես ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի՝ Նշանավոր անձանց խմբի (UNCTAD Panel of Eminent Persons) նախագահ, փորձի և տեղեկատվության փոխանակման նպատակով խորհրդատվություններ նախաձեռնի խմբի անդամների հետ:

Ջեյմս Ժանը պատրաստակամություն է հայտնել նաև հնարավորինս արագ թարմացնել Հայաստանի վերաբերյալ զեկույցը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այս և այլ հարցերի շուրջ նախագահ Սարգսյանի հետ խորհրդատվությունները կշարունակվեն նաև առաջիկա շաբաթների ընթացքում:

Նշենք, որ նախագահ Սարգսյանը դեռևս 2018թ. հոկտեմբերին Ժնև կատարած իր աշխատանքային այցի ընթացքում ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) գլխավոր քարտուղար Մուքիսա Քիթուիի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել կառույցի կողմից Հայաստանի ներդրումային քաղաքականության վերաբերյալ զեկույց պատրաստելու մասին: Զեկույցը համապատասխան վերլուծությամբ և առաջարկություններով պատրաստվել և Հայաստանի կառավարության քննարկմանն է ներկայացվել 2019թ. սեպտեմբերին:

ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը (UNCTAD) ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1964 թ ստեղծված մշտական միջկառավարական մարմին է։ Կառույցն իր գործունեությամբ աջակցում է զարգացող երկրներին՝ ինտեգրացվելու միջազգային առևտրում և համաշխարհային շուկայական և տնտեսական հարաբերություններում՝ առկա խնդիրները վեր հանելու և դրանց հաղթահարմանն ուղղված առաջարկություններ մշակելու միջոցով:

2019թ. հոկտեմբերին նախագահ Սարգսյանը ընտրվել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի՝ Նշանավոր անձանց խմբի (UNCTAD Panel of Eminent Persons) նախագահ։ Խումբը խորհրդատվություն է տրամադրում առաջիկա տասը տարիներին առևտրի և զարգացումների տեսլականի, առանցքային ու հրատապ տնտեսական զարգացման մարտահրավերների վերաբերյալ, առաջարկում դրանց հաղթահարման գաղափարներ և լուծումներ։ Խմբի անդամներ են պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, հեղինակավոր տնտեսագետներ ու փորձագետներ։