Գեղարքունիքում 300-ից ավելի ինքնամեկուսացվածներ կան, որոնք եկել են վարակակիր երկրներից. վարակի դեպք չկա. մարզպետ

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գեղարքունիքի մարզը Արցախից հետո միակն է, որտեղ կորոնավիրուսի վարակի դեպք չի գրանցվել, սակայն երեկ հայտնի դարձավ, որ մարզի բնակիչներից մեկը թեստ է հանձնել։ Բացի այս՝ մարզի բնակիչներն այսօր ահազանգում էին, որ իրենց ելքը մարզից խոչընդոտվում է, չնայած փաստաթղթեր են ներկայացնում։ Այս և այլ հարցերի շուրջ Factor.am-ը զրուցել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ։

«Մարզից դուրս գալ և մարզ մուտք գործել թույլատրվում է բոլոր այն մարդկանց, որոնք ունեն համապատասխան բոլոր փաստաթղթերը և գնում են կամ ներս են գալիս այն աշխատանքների համար, որոնք, պարետի ցուցումով, թույլատրվում է։ Անցակետերում երբեմն առաջացող խնդիրների մասին մեկ բան էլ ավելացնեմ. մենք, օրինակ, այսօր մի դեպք ունեինք, երբ քաղաքացին ասում էր, որ գնում է Նորատուս՝ 27-ամյա բնակչի թաղման, բայց Նորատուսում ոչ մի 27 տարեկան անձ չի մահացել և թաղում էլ չկա։ Այն մարդիկ, որոնք հիմնավոր փաստաթղթեր են ներկայացնում, նրանց համար որևէ խոչընդոտ չի ստեղծվում»,- վստահեցրեց մարզպետը։

Անդրադառնալով երեկ հանձնված թեստի արդյունքներին՝ նա տեղեկացրեց, որ պատասխանը բացասական է եղել, բայց մարզում ինքնամեկուսացվածներ կան:

«Հատկապես այն երկրներից, որտեղ վարակի դեպքեր են արձանագրվել, այդ երկրներից եկող քաղաքացիները բոլորն ինքնամեկուսացված են, որոնց թիվը երեք հարյուրից անցնում է»,- ասաց Սանոսյանը։

Պնդումներին, թե վարակի դեպքեր կան մարզում, սակայն թաքցվում են, քանի որ Արցախի դարպասն է համարվում Գեղարքունիքի մարզը, Սանոսյանը պատասխանեց. «Այս ամբողջ ընթացքում ՀՀ Կառավարությունն այնքան պարզ ու թափանցիկ է աշխատել, ես զարմանում եմ, որ որևէ մեկի մտքով անցնում է, որ ինչ-որ բան թաքցվում է, երբ մենք օրվա մեջ մի քանի անգամ հստակ ինֆորմացիա ենք տալիս»։

Խոսելով այն մասին, թե որն է հիմա մարզի ամենակարևոր խնդիրը, մարզպետն ասաց. «Մարզերի խնդիրները հիմնականում նման են, մեր պարագայում ավելանում է նաև այն, որ մենք դեռևս վարակի դեպքեր չունենք և պետք է հնարավորինս փորձենք մարդկանց տեղաշարժը նվազեցնել, պարետատան ցուցումներին հետևել, որպեսզի բացառենք վարակվածության դեպքերը»:

Լիլիթ Շաբոյան