ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը քայլեր է ձեռնարկում ՀՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար

Լուրեր

01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
01.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 10:57
10 մլրդ դրամ՝ պարգևավճարների համար
01.10.2026 | 10:52
Պաշտպանական բյուջեն 47 մլրդ դրամով կավելանա՝ հասնելով 613 միլիարդ դրամի
01.10.2026 | 10:50
Փակվել են Բերդի նախկին համայնքապետի ընտանիքին պատկանող գազալցակայանները
01.10.2026 | 10:44
Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել զորամաս․ թերություններ են արձանագրվել
01.10.2026 | 10:36
Oդային ճանապարհով Գերմանիայից Հայաստան են ներմուծվել տոհմային երինջներ
Բոլորը
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն ապրիլի 2-ին զրուցել է «Դոմոդեդովո»-ում մնացած ՀՀ քաղաքացիների հետ և քննարկել առաջին անհրաժեշտության իրեր տրամադրելու հարցը. այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջը։

«Ամբողջ օրվա ընթացքում՝ ապրիլի 2-ի չեղարկված չվերթի պատճառով «Դոմոդեդովո» օդանակավայանում մնացած քաղաքացիների հետ կապի մեջ են եղել դեսպանության աշխատակիցները։ Նրանց հետ զրուցել է դեսպան Վարդան Տողանյանը և դեսպանորդ Բորիս Սահակյանը»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ։

Քաղաքացիների մեծ մասը դեռ երեկ՝ ապրիլի 2-ին, լքել էր օդանավակայանի տարածքը և տեղափոխվել ազգականների տուն։

«Դոմոդեդովո»-ում մնացած ուղևորների հետ, ովքեր եկել էին ՌԴ տարբեր քաղաքներից, քննարկվել էին առաջին անհրաժեշտության իրերի տրամադրման հարցերը։

Ապրիլի 2-ի երեկոյան Վարդան Տողանյանն ու Բորիս Սահակյանը տեսազանգով կապ էին հաստատել օդանավակայանում գտնվող քաղաքացիների հետ։ Այսօր՝ ապրիլի 3-ին նույնպես տեսազանգ են ունենալու նրանց հետ և ամբողջ օրվա ընթացքում քաղաքացիներին կայցելեն դեսպանատան աշխատակիցները։

«Դոմոդեդովո»-ում մնացած քաղաքացիներից մեկը տեսանյութ էր հրապարակել հենց օդանավակայանից, որտեղ ցույց էր տալիս մյուս ՀՀ քաղաքացիներին և դիմում ՀՀ կառավարությանը՝ իրենց օգնելու համար։

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն անմիջապես արձագանքել էր և կապ հաստատել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հետ։

«ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը կապի մեջ է մեր այն քաղաքացիների հետ, որոնք չվերթները չեղարկվելու պատճառով ապրիլի 2-ին չեն կարողացել վերադառնալ Երևան:

Քաղաքացիների մեծ մասն այս պահին լքել է օդանավակայանը և գտնվում է իրենց բարեկամների մոտ: Մի քանիսը մշտական կապի մեջ են ՀՀ դեսպանատան հետ, և դեսպանատունը զբաղվում է նրանց առաջնային խնդիրներով։ Դեպի Երևան չվերթը կկայանա մոտ օրերս»,- գրել է Սիմոնյանը։

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ ընդհանուր առմամբ անդրադարձել էր Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցանկացող մեր քաղաքացիներին։

«Բազմաթիվ մեր հայրենակիցներ շարունակում են կապվել ինձ հետ՝ ՌԴ-ից Հայաստան վերադառնալու հնարավորության վերաբերյալ տեղեկություն ստանալու համար: Ցանկանում եմ տեղեկացնել, որ Ռուսաստանի հարավում (Սոչի, Ադլեր, Կրասնոդար և այլն) տարբեր ուղևորատար տրանսպորտային ավտոմեքենաներով գտնվող մեր քաղաքացիների ավտոմեքենաներով վերադարձը Ռուսաստանից դեպի Վրաստան անհնար է: Ցամաքային մուտքը Լարսի անցակետից այս պահին անորոշ ժամանակով փակ է: Միակ միջոցը Հայաստան վերադառնալու մնում է օդային ճանապարհը, որի ուղղությամբ ՌԴ-ում մեր դեսպանատունը Հայաստանի կառավարության հետ համատեղ փորձում է իրականացնել չարտերային չվերթ կամ չվերթներ առաջիկա երկուշաբթի և/կամ երեքշաբթի օրերին: Բոլոր վարորդները, եթե ցանկանում են օդային ճանապարհով վերադառնալ Հայաստան, պետք է ամրագրեն իրենց տոմսերը ՌԴ-ում մեր դեսպանատան հետ, ժամանեն Մոսկվա, որպեսզի հնարավորություն ունենան նշված չարտերային հնարավորությունից օգտվելով վերադառնալ Հայաստան»,- գրել է Բաբաջանյանը և տեղեկացրել, որ շարունակում է հավաքել Ռուսաստանի տարբեր քաղաքներ արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների մասին տեղեկությունները: Պատգամավորը դրանք փոխանցում է ՌԴ-ում ՀՀ դեսպանին՝ Ռուսաստանում անելանելի կացության մեջ հայտնված ՀՀ քաղաքացիների վերադարձը հայրենիք կազմակերպելու համար»: