Ի՞նչ արդյունք է ունեցել Սերժ Սարգսյանի միջնորդությունը Լևոն Հայրապետյանի գործով. «Իրազեկ քաղաքացիների միություն»

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2014 թվականի օգոստոսի 10-ին Սոչիում եռակողմ հանդիպում էր ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ: Եռակողմ հանդիպումից բացի տեղի էին ունեցել նաև Սարգսյան-Պուտին երկկողմ բանակցությունները:

Սոչիում տեղի ունեցած հանդիպումներից անմիջապես հետո՝ հաջորդ օրը, Սարգսյանը հարցազրույց էր տվել «Արմնյուզ» հեռուստաալիքի «Բանաձև» ծրագրին և որոշ մանրամասներ ներկայացրել Պուտինի հետ բանակցություններից, մասնավորապես, կապված Լևոն Հայրապետյանի հարցի հետ:

2014 թվականի հուլիսին Մոսկվայում ձերբակալել էին ազդեցիկ հայ հասարակական գործիչ, գործարար Լևոն Հայրապետյանին, և Սերժ Սարգսյանը իր իսկ խոսքով Պուտինի հետ հանդիպմանը բարձրացրել էր գործարարի և բարերարի ճակատագրի հարցը:

«Ռուսաստանի նախագահը խոստացավ ուսումնասիրել այդ խնդիրը: Նա տեղյակ չէր ոչ քրեական գործից և ոչ էլ ճանաչում էր Լևոն Հայրապետյանին, գոնե՝ անուն-ազգանունով: Նա խոստացավ ուսումնասիրել և մեզ տեղեկացնել՝ կապված առողջական խնդիրների հետ», – մասնավորապես, ասել էր Սերժ Սարգսյանն «Արմնյուզի» եթերում:

Լևոն Հայրապետյանի նկատմամբ հետապնդումները, սակայն, ինչպես հայտնի է, այդպես էլ չդադարեցին․ 2016 թվականի ապրիլի 15-ին նա դատապարտվեց 4 տարվա ազատազրկման: Չնայած պաշտպանվող կողմի բոլոր միջնորդություններին՝ կապված Հայրապետյանի լրջագույն առողջական խնդիրների հետ, գործարարին այդպես էլ ազատ չարձակեցին, ավելին՝ տեղափոխեցին ՌԴ ամենախիստ բանտերից մեկը, որտեղ էլ Հայրապետյանը 2017 թվականի հոկտեմբերի 18-ին մահացավ:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» փորձեց ճշտել ՀՀ նախագահի աշխատակազմից, թե ինչ արդյունք է տվել Սերժ Սարգսյանի կողմից Պուտինի հետ հանդիպմանն այդ հարցը բարձրացնելը, և արդյո՞ք ռուսական կողմից դրան արձագանք հետևել է: ՀՀ նախագահի աշխատակազմից, սակայն, փաստացի հայտնեցին, որ չեն կարող նման տեղեկատվություն տրամադրել:

«Միջազգային հարաբերություններում գոյություն ունեցող պրակտիկայի համաձայն՝ բարձր մակարդակի շփումների ժամանակ քննարկված հարցերի, ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է միայն փոխադարձ համաձայնությամբ և ըստ անհրաժեշտության», – մասնավորապես, ասվում է նախագահի աշխատակազմից  ստացված պատասխան գրությունում:

Այսպիսով, մի կողմից ստացվում է, որ անհայտ է, թե արդյո՞ք Պուտինը որևէ կերպ արձագանքել է Սերժ Սարգսյանի խնդրանքին: Մյուս կողմից, դա հիմա գործնականում որևէ նշանակություն չունի, քանի որ Լևոն Հայրապետյանը մահացել է, ու փաստորեն նրան օգնելու բոլոր կատարված կամ չկատարված փորձերը ձախողվել են:

Այս պատմությունից, սակայն, մեկ այլ հետևություն է բխում՝ ստացվում է, որ դաշնակից երկրի ղեկավարը դիմել է դաշնակից երկրի ղեկավարին իր ժողովրդի համար կարևոր հանդիսացող մի հարցով և լավագույն դեպքում՝ անտեսվել, իսկ վատագույն դեպքում՝ մերժվել:

Նկատենք, որ Լևոն Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործերը կապված են եղել ֆինանսական մեքենայությունների հետ, նրան մեղադրանք չի առաջադրվել ծանր հանցագործությունների, օրինակ՝ սպանության համար: Մի կողմ թողնելով այն, որ առաջադրված մեղադրանքները վիճելի և կասկածելի են եղել, հաշվի չառնելով ծանր հիվանդությունները Հայրապետյանին, , դատել են օրենքի ողջ խստությամբ, իսկական քրեական հանցագործի պես   :

Վահե Ղուկասյան
«Իրազեկ քաղաքացիների միություն»