Ոստիկանին հարվածած երիտասարդը ձերբակալվել է. նրան մեղադրանք է առաջադրվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Մարտի 27-ին, ժամը 5-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Շերամի և Օհանովի փողոցների խաչմերուկում ստուգման նպատակով մոտեցել են բարձր արագությամբ ընթացող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային և ներկայանալով՝ վարորդից պահանջել են տրամադրել փաստաթղթերը: Վարորդն ու ուղևորը ակնհայտ եղել են ոգելից խմիչքի ազդեցության տակ։ Չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ քաղաքացիները դրսևորել են ագրեսիվ վարքագիծ, չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և հնչեցրել են հայհոյանքներ:

Անձը պարզելու նպատակով, ոստիկանները փորձել են քաղաքացիներին բերման ենթարկել բաժին։ Վարորդը դիմադրելով՝ բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկին՝ ձախ աչքի կոպի հատվածում պատճառելով մարմնական վնասվածք:

Քաղաքացիները իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար ժամը 5․25-ին, մեքենայով հանդերձ բերման են ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին և ներկայացվել տարածքային քննչական բաժին’ հարցաքննության։ Բժիշկների կողմից ստուգվել է նրանց սթափության աստճանը: Պարզվել է, որ բերման ենթարկվածները գտնվում են ալկոհոլային հարբածության վիճակում:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: 48-ամյա վարորդը ձերբակալվել է։
Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ քաղաքացու խոշտանգման ահազանգի մասին երեկ գրել էր Factor.am-ը։

Մեզ հետ զրույցում Տիգրան Կարապետյանի փաստաբանը ներկայացրել էր, թե ինչպես են քաղաքացուն խոշտանգել ոստիկանության Մալաթիայի բաժնում։ «Քարշ տալով տանում են մեքենա, իսկ մեքենայի մեջ էլ ծեծելով, տշելով տանում են Մալաթիայի բաժին: Տանում են այն մեքենայով, որով եկել էր դեղատուն: Տեսանյութ կա, տեսել եմ, թե ինչպես է ոստիկանը ծունկը դնում կոկորդին և ծեծում տղային: Տիգրանն էլ անկանոն շարժումներ է անում, ինչի հետևանքով խփել է, ոստիկանի աչքը ճղվել է: Բաժնի դեմը տղայի մազերից քաշում ու տշում են, չեն ծեծել, քացով տշել են: Ուշքը երկու անգամ գնացել է, ոտքերով կանգնում են դեմքին ու սկսում են թռվռալ, թքում են բերնին, ուզում են կոխեն զուգարան: Ոստիկաններից մեկն ասում է, որ սրան պետք չի ծեծել, պետք է ստորացնել, հլը բերեք՝ տանենք զուգարան: Այո՛, նա խմած է եղել, բայց քրեականի պետը մաքուր սպիրտը բերել է ու լցրել էս տղու գլխին, ասել են՝ ախտահանվի, ա՛յ վիրուս: Տիգրանը գոռացել է, որ խեղդվում է: Բաժնի պետն է եկել ու սկսել է հայհոյել»,- պատմել էր փաստաբանը: