«Հասկացրել են, որ աշխատավարձը վարչապետից ուզենք». Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գազ»-ում 35.000 դրամով աշխատավարձերը կրճատել են

Լուրեր

09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
Բոլորը

Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի գազ» ընկերությունում աշխատակիցների աշխատավարձերը կրճատում են: Այս մասին Factor.am-ին փոխանցեցին խմբագրություն ահազանգած քաղաքացիները:

Նրանց փոխանցմամբ՝ կախված աշխատավարձի չափից՝ կրճատումներ են իրականացնում: Մասնավորապես, «Մուլտի գազ»-ից աշխատակիցներին տեղեկացրել են, որ մարտի աշխատավարձը ստանալու են 25-35 հազար դրամով պակաս: Ընկերության՝ մեզ դիմած աշխատակիցներն ասացին, որ 175 հազար դրամ աշխատավարձ ստացողներինը կրճատում են 35 հազար, իսկ 150 և 120 հազար ստացողներինը՝ 30 և 25 հազար դրամով:

«Մուլտի գազ»-ում ոչ միայն աշխատավարձի կրճատումներ են իրականացրել, այլ նաև տեղեկացրել են ապրիլից աշխատակիցներին կրճատելու մասին: Աշխատակիցները փոխանցեցին, որ ընկերությունում հասկացրել են, թե պետք է իրենց աշխատավարձերը պահանջեն Կառավարությունից և վարչապետից:

Նշենք, որ «Մուլտի գազ» ՍՊԸ-ն զբաղվում է բնական սեղմված գազով ավտոտրանսպորտային միջոցների գազալցմամբ։ Ընկերությունը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի մաս է կազմում: Կոնցեռնի պաշտոնական կայքի համաձայն՝ այն 170 աշխատակից ունի:

Խնդրի վերաբերյալ Factor.am-ը փորձեց պարզաբանում ստանալ «Մուլտի գազ» ընկերությունից, սակայն մեր տևական զանգերն անպատասխան մնացին, իսկ «Մուլտի գրուպ» կոնցեռնից մեր զանգին պատասխանած աշխատակիցն ասաց՝ գրասենյակում աշխատակից չկա, որպեսզի պատասխանի մեր հարցերին:

Իսկ ահա Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը նշեց, որ Ծառուկյանը չի միջամտում կադրային քաղաքականությանը: «Ես չեմ կարող մեկնաբանել, որովհետե ընկերությունները հավատարմագրային կառավարման են հանձնված: Հավատարմագրային կառավարման է հանձնված «Մուլտի գրուպ» կոնցեռնին, փորձեք իրենցից պարզել: Պարոն Ծառուկյանը ոչ մի կերպ չի տնօրինում աշխատողնրի հետ կապված հարցերը»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ Factor.am-ը մի քանի օր առաջ գրել էր, որ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլը» չի հայտարարում փակվելու մասին, իսկ այն առևտրականներից, որոնք իրենց ցանկությամբ փակում են տաղավարները, դրանց վարձակալության վարձավճարներն են պահանջում:

Ի դեպ՝ նախօրեին «Հայկական ժամանակը» գրել էր, որ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Փարավոն» ռեստորանի աշխատակիցներին ստիպում են չվճարվող արձակուրդի դիմումներ գրել:

Ուշագրավ է, որ ինքը՝ մեծահարուստ Գագիկ Ծառուկյանը, չի թաքցնում, որ իր ընկերությունների աշխատակիցներին վճարելու ցանկություն չունի: Օրերս նա Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ չի վճարում իր աշխատողներին, այն պարագայում, երբ նրանք չեն աշխատում, Ծառուկյանը պատասխանել էր. «Պետությունն արտակարգ իրավիճակը հայտարարել է, նա էլ պարտավոր է իր ժողովրդին գումար տրամադրել։ Ես խի՞ պետք է վճարեմ: Եթե ես սահմանեի արտակարգ իրավիճակը, այնպես կանեի, որ ամեն ինչ իր տեղում լիներ, և թող ոչ մեկը չկասկածի»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ այժմ չի գործում «Շանգրի լա» խաղատունը, Ծառուկյանը պատասխանել էր՝ քանի որ չի աշխատում, աշխատողների աշխատավարձերն էլ պետք է պետությունը տա, հարկերն էլ վճարի։ «Ես ընդամենը փայատեր եմ, ես ի՞նչ կապ ունեմ: Թող գնան, կառավարիչների հետ խոսեն»,- եզրափակել էր Ծառուկյանը:

Նարեկ Կիրակոսյան