Գագիկ Ծառուկյանի «Առինջ մոլի» առևտրականներն ահազանգում են, որ  փակ տաղավարների համար վարձավճար են պահանջում.  փոխտնօրենը հերքում է

Լուրեր

08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երկրում համաճարակի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության պայմաններում  խոշոր գործարարները փոքր ու միջին տնտեսվարողների համար անհարմարություններ են ստեղծում:  ԲՀԿ ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի մի քանի առևտրականներից Factor.am-ն ահազանգ է ստացել, որ մոլը պաշտոնապես չի հայտարարում փակվելու մասին:

«Խնդիրն այն  է, որ ամբողջ մոլերը փակված են, բայց այստեղ փակ չի: Ժողովուրդն ասում է, որ պետք չի բացել, տնօրինությունից պատասխանում են՝ չեք ուզում՝ գնացեք ձեր տներով, մենք աշխատելու ենք, ով չի ուզում՝ կարող է փակի գնա: Փոխտնօրենն առավոտից շրջում է, ասում է: Ոչ մեկ չկա, միայն վաճառականներն են, բայց կեսը հավաքվեցին-գնացին: Բոլոր առևտրականներն էլ ասում են՝ հայտարարեք, որ փակվում ենք»,- ասացին մեզ դիմած առևտրականները:

Ահազանգած վաճառականները նաև նշեցին, որ եթե ինքնակամ փակեն տաղավարները և գնան, ապա այդ դեպքում ստիպված են լինելու վճարել տաղավարների ամսավճարը: Նրանց խոսքով՝ վարձավճարները մեկ ամսվա համար տատանվում են 100-150 հազար դրամի սահմաններում:

«Եթե հիմա փակենք-գնանք՝ պետք  է տեղի վճարներ տանք, իսկ եթե իրենք հայտարարեն, որ երկու շաբաթով փակվում ենք՝ ժողովրդի վրայից այդ ամսավճարը դուրս կգա: Ամիսը մեկ տեղի համար մինչև 150 հազար դրամ ենք տալիս: Իրենք ասում են, որ մենք մեր վարձի տերն ենք: Շատերը տեսան, որ քննարկելով բան չի լինում, թողեցին գնացին: Սա մեծածախ շուկա է, այստեղ գալիս են Հայաստանի բոլոր մարզերից ու վտանգը կայանում է նրանում, որ շփման շրջանակը շատ մեծ է»,- ասացին առևտրականները՝ հավելելով, որ ընդամենը մի քանի տաղավար է բաց:

Խնդրի շուրջ Factor.am-ը պարզաբանում խնդրեց «Առինջ մոլի» փոխտնօրեն, Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանից: Նա մեր զրույցի ընթացքում այդպես  էլ չհաստատեց, որ համաճարակով  պայմանավորված՝ տաղավարները հարկադիր փակած առևտրականները կազատվեն ամսավճարից:

Արմեն Ներսիսյանի հետ մեր զրույցն ամբողջությամբ ներկայացում ենք ստորև.

-Պարոն Ներսիսյան, ահազանգ ենք ստացել «Առինջ մոլ»-ի մի շարք առևտրականներից, որ տնօրինությունը պաշտոնապես չի հայտարարում մոլը փակելու մասին, իսկ նրանք, ովքեր ինքնակամ են որոշել փակել իրենց տաղավարները,  պարտադրված են տեղի վարձավճար տալ: Ինչպե՞ս կպարզաբանեք:

-Սուտ տեղեկություն է դա: Բաժանվել են երկու խմբի՝ մի մասն ասում է, որ ուզում ենք աշխատել,  տանը չենք կարող պարապ նստել: Մի մասն էլ՝ 20-25 տոկոսը, ասում են, որ չենք ուզում աշխատել: Մենք էլ ասում ենք, որ կամքը ձերն է, չեք ուզում՝ գնացեք տուն: Մնացողներին էլ ասում ենք, որ հիգիենայի կանոնները պահպանել ենք, դեզինֆեկցիա ենք արել: Պաշտպանվեք, ոնց պետությունն է ասում, այդպես էլ մենք:

–Նրանք, ովքեր ինքնակամ փակում են խանութները և գնում, պետք է վճարե՞ն տաղավարի ամսավճարը, թե՞ ոչ:

-Ես չեմ հասկանում Ձեր ասածի իմաստն ինչում է կայանում: Դա ինչ հարց է՝ պետք է վճարի: Եթե մեծ խնդիր դառնա, պետք է վերանայենք:

–Եթե Երևանի խոշոր մոլերը փակվել են, «Առինջ մոլ»-ն ինչո՞ւ չի փակվում և առևտրականներին չի ընդառաջում մեկ ամսվա համար վճարումներ չկատարելու հարցում:

-Առևտրով զբաղվողները մի երկու կոպեկ փող ունեն, իսկ խեղճ աշխատողն ինչ անի, եթե չաշխատի: Պետականորեն հայտարարվե՞լ է կարանտին, որ ընդհանրապես տանից չպետք է դուրս գալ, հարկերն է նվազեցվա՞ծ: Լսե՞լ եք, որ մարդկանց ասել են՝ հարկերը կարող են չվճարել: Պետականորեն ասել են, որ փոքր ու միջին ձեռներեցներից հարկ չեն վերցնելո՞ւ:

–Նման հայտարարություն չի արվել, բայց պետականորեն հայտարարվել է, որ անհրաժեշտ է շփումները հնարավորինս սահմանափակել և տանից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում: Իսկ «Առինջ մոլը» մեծ առևտրային կազմակերպություն է, որտեղ գնումների են գալիս գրեթե բոլոր մարզերից:

-Նման խնդիր չունենք, մարդիկ փակում են խանութները  և տուն են գնում:

–Հիմա այդ մարդիկ, որ փակում– գնում են, տաղավարի վարձ տալո՞ւ են:

-Ի՞նչ ա նշանակում վարձ տալու են: Մենք երեք տարի մարդկանց արտոնություն ենք տվել:

–Խոսքն արտակարգ դրության ժամանակահատվածում փակ տաղավարների մասին է. առևտրականները վարձ տալո՞ւ են, եթե օրինակ մինչ ապրիլի 14-ը (այդ օրն ավարտվում է արտակարգ դրությունը) տաղավարները փակեն և առևտուր չանեն:

-Այդ ո՞վ է Ձեզ զանգահարողը եղել, մեզ մոտ նման բան չկա, որ տաղավարի վարձակալները մեզանից բողոքեն, քանի որ մեզ մոտ ընտանեկան ջերմ մթնոլորտ է: Խնդրում եմ մատի և մատանու արանքը մի մտեք, նման խոսակցություն չի եղել:

–Առևտրականներ կան, որ պնդում են՝ նման խոսակցություն եղել է, Դուք շրջում եք տաղավարներում և ասում, որ պետք է վարձերը վճարեն՝ անկախ բաց կամ փակ լինելուց:

-Առևտրականներ կան, որ պանիկայի մեջ են, լարվածությունից ինչ ասես՝ ասում են: Մենք կազմակերպված մեծ ընտանիք ենք:

Նշենք, որ կորոնավիրուսի գրանցված դեպքերով պայմանավորված՝ Երևանում մի քանի առևտրաժամանցային կենտրոններ հայտարարել են աշխատանքները ժամանակավորապես դադարեցնելու մասին:

 

Նարեկ Կիրակոսյան