Վարկերից օգտվելու են այն կազմակերպությունները, որոնք օժանդակության կարիք չունեն․ Մանե Թանդիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 14:19
«21-րդ դարի նավթի» հետքեր՝ Հայաստանում․ ԱՄՆ-ն հետաքրքրված է հազվագյուտ մետաղներով 
01.10.2026 | 14:09
Ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակումը հանվել է․ լիցենզիա այլևս պետք չէ․ Էկոնոմիկայի նախարարություն
01.10.2026 | 13:58
ԵՄ-ն ՀՀ ապրանքների 85-90 %-ի արտահանման համար արտոնյալ պայմաններ է ստեղծել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
01.10.2026 | 13:23
Թրամփը հայտարարել է, թե Flydubai-ի ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը
01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 13:03
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Կառավարության առաջարկած վարկային ծրագրերից փաստացի օգտվելու են այն կազմակերպությունները, որոնք այսօր աջակցության կարիք չունեն։ Այս մասին այսօր Ազգային ժողովում Կառավարությանհետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։

«Որոշում եք հրապարակել հակաճգնաժամային վարկային աջակցության, որի նախապայման է նաև բարվոք հարկային և վարկային պատմությունը: Փաստացի Կառավարությունը հայտարարում է, որ սա աջակցություն է այն տնտեսվարողին, որոնք ճգնաժամի պատճառով հայտնվել են խոցելի վիճակում և ֆինանսական խնդիրներ են առաջացել, մյուս կողմից ասվում է՝ պետք է ֆինանսական խնդիրներ, վարկային և հարկային պարտավորություններ չունենա կազմակերպությունը, որ այս վարկը տրամադրվի: Կազմակերպություններն անգամ հարկային պարտավորություններն այսօր չեն կարողանում իրականացնել, մի քանի շաբաթից այդ հարկատուների թիվն ավելի է մեծանալու, արդյունքում այն ընկերությունները չեն կարողանալու դիմել այդ վարկային ծրագրերի համար»,- նշեց Մանե Թանդիլյանը

Նա հարց ուղղեց՝ ի՞նչ միջոցներ է պատրաստվում Կառավարությունը ներդնել, որ այս տնտեսվարողներին օժանդակություն լինի։ Հարցին պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: