Էներգիայի վատնու՞մ, թե օգտակար տեղեկատվության փոխանցում․ ի՞նչ կտա կորոնավիրուսի դեմ պայքարում նոր բջջային հավելվածը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության այսօրվա արտահերթ նիստին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ շուտով հասանելի կլինի բջջային նոր հավելված, որտեղ ԱՀԿ կողմից մշակված հարցերին պատասխանելով՝ անձը տեղեկություն կստանա իր առողջական վիճակի վերաբերյալ։ Արդյունքում՝ առողջական խնդիր արձանագրելիս, հավելվածն անձին կուղղորդի համապատասխան միջոցներ ձենարկելուն։ Թեմայի շուրջ Factor.am-ը զրուցել է մեդիաոլորտի խորհրդատու Արթուր Պապյանի հետ։

«Նման հավելված ունենալը վատ միտք չէ՝ հաշվի առնելով, որ արտակարգ դրություն է, և իշխանությունները փորձում են վերահսկել տեղեկատվության ելքերն ու մուտքերը։ Այդ ամենի ֆոնին՝ տեղեկատվության նոր աղբյուրներ ստեղծելու փորձերն արդարացված են»,- ասաց Արթուր Պապյանը։

Մյուս կողմից, սակայն, մեդիափորձագետը գտնում է, որ նման հավելվածի ստեղծումը տեղեկատվության և էներգիայի վատնում կարող է լինել։ «Մեկ է՝ ով նստած է ֆեյսբուքում, մնալու է ֆեյսբուքում, ով նստած է յութուբում, մնալու է յութուբում։ Էլ չեմ ասում, որ ևս մեկ բջջային հավեված տեղադրել ոչ բոլորը կուզենան։ Հասկանալի էլ չէ՝ այդ հավելվածն ինչ պայմաններ ունի և տվյալ անձից ինչ տեղեկություն է ստանալու։ Իհարկե, շատ լավ նախաձեռնություն է, բայց վստահ չեմ՝ որքանով կիրառելի կլինի։ Մարդկանց հեռախոսների մեջ շատ տեղ էլ չկա»,- ասում է մեդիափորձագետը։

Արթուր Պապյանն իշխանությունների այս քայլը որակում է որպես սեփական տեղեկատվության տարածմանն ուղղված միջոց․ «Շատ չեն վստահում մեդիաոլորտին, փորձում են անընդհատ ինֆորմացիայի տարածման իրենց աղբյուրը ստեղծել։ Ավելի արդյունավետ, արդարացի և ճիշտ է՝ աշխատել եղած համակարգերով, ոչ թե փորձել ամեն անգամ սեփական միջոցը ստեղծել»։

Համեմատականներ տանելով միջազգային փորձի հետ՝ Արթուր Պապյանն ընդգծեց․ «Առողջապահության համաշխարհային կազմակերպության էջը տեղեկատվության հզոր աղբյուր է։ Google որոնողական համակարգը կորոնավիրուսի հետ կապված հատուկ ենթաբաժինն է բացել, Չինաստանում բջջային հավելված սեղծելու փորձեր եղան և՛ ինքուրույն ախտորոշման, և՛ տեղեկատվություն տարածելու մասով, թեպետ դա ավելի շատ նպատակ ուներ մարդկանց հետևելու, նրանց մասին տեղեկություն հավաքելու։ Այսինքն՝ նման փորձ կա, բայց մարդիկ փորձում են արդեն եղած համակարգի վրա ինչ-որ բան ավելացնել, օրինակ՝ կայքում ենթաբաժին ստեղծել։ Ամեն դեպքում, եթե մեզ մոտ էներգիա են ծախսել, ստեղծել, ինչո՞ւ ոչ։ Կտեսնենք՝ ինչպես կաշխատի»։

Հավելենք, որ փետրվարին էլ ՉԺՀ Առողջապահության պետական կոմիտեն, Չինաստանի Էլեկտրոնիկայի գիտատեխնիկական կորպորացիան (CETC) և ՉԺՀ Պետխորհուրդը համատեղ գործարկել են բջջային հավելված, որի միջոցով չինացիները կարող են ստուգել, թե իրենց շրջապատում որտեղ են կորոնավիրուսով վարկման դեպքեր արձանագրվել։ Այս հավելվածից կարող են օգտվել միայն Չինաստանի քաղաքացիները, քանի որ այն ընդունում է միայն նրանց ինքնությունը հաստատող տվյալները։

Նելլի Մելքոնյան