Երևանի ավագանին 20 հոգուց ավելի է. ինչպես է անցկացվելու մարտի 19-ի հերթական նիստը

Լուրեր

26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
Բոլորը

Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման անհրաժեշտությունը, Երևանի քաղաքապետը, խորհրդակցելով ավագանու խմբակցությունների հետ, որոշել է Երևանի ավագանու մարտի 19-ի նիստը անցկացնել ավագանու նիստերի դահլիճի տարածքից դուրս՝ քաղաքապետարանի ճեմասրահում, որտեղ ապահովված են նիստի անցկացման տեխնիկական պայմանները և համապատասխան հակահամաճարակային միջոցառումները: Այս մասին ֆեյսբուքում տեղեկացրել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը դեմ է ավագանու նիստն անցկացնելուն: Նա նշում է, որ համաձայնություն է ձեռք բերվել նիստը մինչ մարտի 31-ը հետաձգել, բայց քաղաքապետարանը հանկարծակի մտափոխվել է: Ըստ նրա, ավագանու 65 անդամներից զատ, նիստին ներկա են լինելու նաև վարչության պետեր, փոխքաղաքապետեր և այլ աշխատակիցներ, ինչը խախտում է 20 հոգով միջոցառումներ անցկացնելու սկզբունքը:

«Ես զարմանում եմ այս ամենի վրա, որովհետև, եթե երկրում արտակարգ դրություն են հայտարարում՝ բան չի փոխվում այս ամեն ինչի արդյունքում, չեմ հասկանում, թե այդ արտակարգ դրությունն ինչո”ւ են մտցնում, սա անհեթեթություն է: Մեր խմբակցության ղեկավարի հետ քննարկել են, որ նիստը հետաձգում են մինչև մարտի 31-ը և մարտի 31-ից մի երկու օր առաջ պետք է քննարկեին, թե ինչ ենք անելու: Ինձ համար անակնկալ էր, որ Հակոբ Կարապետյանի էջում տեսա, որ երկու օր անց նիստը կայանալու է: Ճեմասրահում աթոռներ են շարել՝ մեկ մետր հեռավորությամբ, բայց հեռավորություն պահպանելը որն է, եթե դու դիմացինից հեռավորություն ես պահում, բայց կողքդ մարդ կա նստած: Սա թիվ մեկ սոցիալական անպատասխանատվության խնդիրն է, վարչապետն անընդհատ պատասխանատվության մասին է խոսում, բայց ես դա չեմ տեսնում քաղաքային իշխանության կողմից»,- ընդգծեց ավագանու անդամը։

Հռիփսիմե Առաքելյանը նշեց, որ նիստին չի մասնակցելու, իրենց խմբակցությունում էլ խրոնիկ հիվանդություն, ինչպես նաև մանկահասակ երեխաներ ունեցող անձինք կան, որոնք ռիսկային խմբում են:

Իսկ ահա ընդդիմադիր մյուս խմբակցության՝ «Լույսի» ղեկավար Դավիթ Խաժակյանն ասում է, որ սկզբունքորեն դեմ չէ, որ նիստը կայանա, բայց ևս նշում է, որ իրենց հետ քննարկում չի եղել ճեմասրահում նիստ անցկացնելու վերաբերյալ: «Քաղաքապետից ստացել ենք պաշտոնական գրություն, թե ինչ առաջարկներ ունենք նիստի օրը տեղափոխելու համար: Այդ պահին բոլորի մտադրությունը եղել է տեղափոխել նիստը: Այսօր ինձ քաղաքապետարանից տեղեկացրին, որ ամսի 19-ի նիստը նախատեսվում է անցկացնել: Մենք առաջարկել էինք, որ եթե հետաձգվի, ապա խմբակցության ղեկավարները քաղաքապետի հետ քննարկում ունենան, բայց համաձայնություն չի եղել: Այնուհետ, Հակոբ Կարապետյանի էջից տեղեկացա, որ քաղաքապետը, խորհրդակցելով խմբակցությունների ղեկավարների հետ, այսպիսի որոշում է կայացրել, բայց ինձ հետ այս ձևաչափի մասին որևէ քննարկում չի եղել»,- ասաց նա:

Քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը, մեր խնդրանքով արձագանքելով ավագանու ընդդիմադիր անդամների հայտնած մտահոգություններին, փոխանցեց. «Խմբակցություններին քաղաքապետի անունից ուղարկվել է գրավոր նամակ, որ ներկայացնեին իրենց առաջարկները նիստի անցկացման վերաբերյալ և այդ խորհրդակցության արդյունքում քաղաքապետը կայացրել է մեր նշած վայրում նիստն անցկացնելու որոշում»:

Դիտարկմանը, որ ավագանու նիստը բազմամարդ է, արդյոք սա խնդիրներ չի առաջացնի անվտանգության առումով, քանի որ պարետատունն էլ կոչ է անում, որ քսան հոգուց ավել մասնակիցներով միջոցառումներ չանցկացվեն, Հակոբ Կարապետյանն արձագանքեց. «Ես խնդրում եմ հանրային գործիչներին, որ ուշադիր կարդան արտակարգ դրության ռեժիմի մասին որոշումը և սահմանափակումների հատվածը: Երևանի ավագանին քաղաքային իշխանության բարձրագույն մարմինն է և արտակարգ դրությունը չի ենթադրում քաղաքային կամ պետական իշխանության մարմինների անգործություն կամ աշխատանքի չեղարկում: Որոշակի միջոցառումներ են արվել հակահամաճարակային հսկողության առումով և ընտրված դահլիճն էլ հենց դրան է ուղղված: Այստեղ ունենք 20 մետր բարձրության դահլիճ, որը շատ մեծ է»:

Նարեկ Կիրակոսյան