Իտալիայից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են Դիլիջանում և կորոնավիրուսի թեստ դեռ չեն հանձնել (թարմացված)

Լուրեր

04.09.2026 | 12:06
Վենսը պնդում է՝ Իրանի հետ հակամարտությունը «պատերազմ» չէ, ու չի էլ ասում, թե երբ այն կավարտվի
04.09.2026 | 11:56
ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը պլանային վերանորոգման աշխատանքներից հետո միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին
04.09.2026 | 11:45
Զելենսկին հայտնել է, որ Թրամփի ներկայացուցիչները առաջիկայում կայցելեն Կիև և Մոսկվա
04.09.2026 | 11:33
ՌԴ-ն հարվածել է Օդեսայի մարզին․ զոհ և վիրավորներ կան
04.09.2026 | 11:25
Փաշինյանը Թուրքմենստանի նախագահին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու COP17-ի Առաջնորդների գագաթնաժողովին
04.09.2026 | 11:17
Ռոբինյոյի որդին կխաղա Իտալիայի Ա Սերիայում
04.09.2026 | 11:09
Զովունիում գործող ընկերությունը շուրջ 359 մլն դրամի շրջանառություն չի հայտարարագրել․ պետբյուջե չի վճարվել ավելի քան 100 մլն դրամ
04.09.2026 | 11:08
Ամբողջությամբ հրապարակվել է Ռուբեն Վարդանյանի գործով մեղադրական եզրակացությունն անգլերեն․ ՈՒՂԻՂ
04.09.2026 | 10:53
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սոչիին և «Սիրիուսին»․ հրդեհ է բռնկվել C-300/C-400 զենիթահրթիռային համակարգի ենթադրյալ տեղակայման շրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 10:39
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 4-ի դրությամբ
04.09.2026 | 10:27
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 8-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
04.09.2026 | 10:14
«Վանը» մնացել է առանց գլխավոր մարզիչի
04.09.2026 | 10:00
Թուրքիան և Ադրբեջանը օգնում են ԱՄՆ-ին, որպեսզի Իրանը տնտեսական հետևանքներ կրի․ Վենս
04.09.2026 | 09:45
Նարեկ Մկրտչյանն ու Սպիտակ տան հավատքի գրասենյակի ղեկավարը քննարկել են ՀՀ–ԱՄՆ համագործակցության զարգացումը
04.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

11:48

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Իտալիայից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են Դիլիջանում տեղեկայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում, որն ունի առանձնացված ենթակառուցվածքներ: Ելնելով ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածից, որը սահամանում է պետական և տեղական ինքակառավամարման մարմինների լիազորությունները բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում, ՊՆ-ն կառավարության կողմից լիազորված է կոորդինացնելու, օգտագործելու իր բոլոր ենթակառուցվածքներն ու միջոցները սանիտահիգիենիկ և համաճարակային միջոցառումների կազմակերպման և բնակչության, առաջին հերթին զինծառայողների, սանիտարահամաճարակային անվտանգությունն ապահովելու համար:
Ըստ անհրաժեշտության, ՊՆ-ն, պետական գերատեսչությունների հետ համագործակցելով, իր ամբողջ ներուժն ու ենթակառուցվածներն ի սպաս է դնելու կորոնավիրուսի կանխարգելման և վերացման համար: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ուսուցման կազմակերպման գործընթացի վրա այս որոշումը որևէ ազդեցություն չի ունենալու: Վարժարանի տարածքը կանխարգելիչ միջոցառումներից հետո կախտահանվի»:


Իտալիայից հատուկ չվերթով ժամանած Հայաստանի քաղաքացիները 14 օրով մեկուսացվել են Դիլիջանում գտնվող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։

Տեղեկությունը ճշտելու համար Factor.am-ը կապ հաստատեց Պաշտանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի հետ։ Նա նշեց, որ նման տեղեկատվության չի տիրապետում։

Կատարվել է ուղևորների ջերմաչափում։ Նրանք առայժմ կորոնավիրուսի թեստ չեն հանձնել։ Այժմ փորձում ենք տեղեկության հաստատում ստանալ նաև Առողջապահության նախարարությունից։

Նելլի Մելքոնյան, Ռոբերտ Անանյան