«Իրանից եկածները կարող էին պահվել կարանտինի մեջ՝ մինչև թեստերը ցույց տային, որ առողջ են»․ վիրուսաբան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը վիրուսաբան Հովակիմ Զաքարյանի հետ

 

-Պարոն Զաքարյան, ամենաթարմ տվյալներով՝ նոր տեսակի կորոնավիրուսի վարակակիրների թիվն աշխարհում 92 հազարի է հասել, մահացություններինը՝ 3200-ի։ Ընդհանուր առմամբ ՝ այն շուրջ 80 երկրում է հայտնաբերվել։ Պանդեմիայի մասին խոսելը դեռ վա՞ղ է։

-Պանդեմիայի կարգավիճակ ստանալու համար որոշակի վիճակագրական շեմ կա, որը վարակը պետք է անցնի։ Այս պարագայում՝ գրանցված դեպքերի քանակը 100 հազարի մոտ է, և  պանդեմիայի մասին խոսելը շատ-շատ վաղ է։ Բայց դա չի նշանակում, որ չկա ռիսկ, թե այն կարող է որևէ պահի շատ ավելի մեծ տարածում ստանալ, ինչի դեպքում ԱՀԿ-ն կարող է այդ որոշումը կայացնել։ Ամեն դեպքում՝ այդ որոշումը պետք է  որոշակի համաճարակաբանական ցուցանիշների վրա հիմնված լինի։

-Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակման առայժմ մեկ հաստատված դեպք կա։ Վարակի հետագա տարածումը կանխելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներն ըստ Ձեզ բավարա՞ր են։

-Բոլոր մեր քաղաքացիները, որ Իրանից հատուկ օդանավով տարհանվել էին, կարող էին պահվել կարանտինի մեջ այնքան ժամանակ, մինչև դիագնոստիկ թեստերը ցույց կտային, որ նրանք առողջ էին։ Ըստ էության՝ տեսանք, որ այդ մեկ դեպքը, որ այսօր գրանցված ունենք, հենց Իրանից եկած քաղաքացու մոտ էր և, հետևաբար, այդ ռիսկը կար։ Այդ մեկ դեպքը ցույց տվեց, որ ռիսկի հետ կապված սպասելիքներն այդքան էլ վերամբարձ չէին։ Ավելի լավ է  հավելյալ միջոցառումներ անել և կանխել հետագա բարդացումները, քան գնալ մինիմալ պլանով, որն ԱՀԿ-ն է  առաջարկում և դեպքի գրանցման պարագայում անել առավելագույնը։

 – Այս օրերին շատերը փողոցում բժշկական դիմակով են շրջում։ Դիմակ կրելու անհրաժեշտություն, ի վերջո,  կա՞, թե այս պարագայում դա փրկություն չէ։

– Ամբողջովին ճիշտ է այն կարծիքը, որ դիմակները պետք է կրեն այն մարդիկ, որոնք արդեն վարակված են։ Եթե դիմակը ճիշտ կերպով են կրում, օդակաթիլային վարակի հաճախությունը 20-25 %-ով նվազում է։ Սա ապացուցված է այլ վարակների օրինակով։  Ինչ վերաբերում է փողոցում դիմակ կրելուն, ապա դա աբսուրդ է․ բացօթյա տարածքում, հատկապես՝ եթե չկա մարդկանց կուտակում, դիմակ կրելու իմաստ ընդհանրապես չկա։ Նաև աբսուրդ է, երբ դիմակ են կրում և ծանոթի  հանդիպելիս, դիմակն իջեցնում են, ողջագուրվում, համբուրվում և դիմակը հետ դնում։ Դիմակը նաև անիմաստ է դառնում, երբ այն դնում եք և անընդհատ կեղտոտ ձեռքերով նրան դիպչում։

– Այսպիսով, ի՞նչ կանխատեսումներ կան կապված նոր կորոնավիրուսի հետ։ Այն կարո՞ղ է դառնալ այնպիսի կայուն վարակ, ինչպես օրինակ H1N1-ն է, որը տարեկան մոտ կես միլիոն մարդու կյանք է խլում։

-Իհարկե, կա վտանգ և այդ վտանգի պատճառը վիրուսի այսքան մեծ տարածումն է։ Եթե այն շատ արագ տարածվում է և տասնյակ հազարավոր մարդկանց վարակման դեպքեր ունենք, ապա նշանակում է, որ այն շրջանառվում է պոպուլիացիայում  և որ նոր ենթատեսակները, որոնք ընթացքում կառաջանան, կարող են իրենց նոր տերերի մեջ մնալ և շատ հանգիստ նոր սեզոնի ժամանակ վերադառնալ, եթե ջերմաստիճանը բարենպաստ է։ Եթե վարակակիրներին արագ մեկուսացնում եք, նաև բացառում եք, որ  վիրուսը չի վերադառնա իր բնական շրջափուլին։ Բայց երբ վիրուսն այս աստիճանի է տարածվում մարդկան մեջ, նշանակում է, որ նոր ենթատեսակներ կարող են առաջանալ, և այն կարող է 1-2 տարի հետո վերադառնալ։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան