ORSIS-ի հետ փոխկապակցված գնդապետին աշխատանքից հեռացրել են. նոր զարգացումներ

Լուրեր

11.12.2024 | 18:32
Մխիթար Հայրապետյանը ուղղորդե՞լ է Հակոբ Ասլանյանին «մեղայականով» հանդես գալ․ պատգամավորն ուշագրավ սքրինշոթեր է հրապարակել
11.12.2024 | 18:19
ՌԴ-ն համոզել է Ասադին փախչել Սիրիայից․ փախուստը կազմակերպել է ռուսական հետախուզությունը. Bloomberg
11.12.2024 | 18:18
ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու փորձին օժանդակելու վերաբերյալ գործն  ուղարկվել է դատարան
11.12.2024 | 18:15
Անկախ դիտորդի հայտարարությունը՝ Գյումրիի փրայմերիզի վերաբերյալ
11.12.2024 | 18:08
Հնարավորություն են տվել, որ գնանք, կարդանք Աղազարյանի նամակագրությունը. Հրաչյա Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 18:00
ԱԳՆ-ն՝ սահմանազատման հաջորդ փուլի մասին, ԵՄ-ն կքննարկի վրաց պաշտոնյաների դեմ պատժամիջոցների հարցը․ ԼՈՒՐԵՐ
11.12.2024 | 17:52
Ալի Խամենեին հայտարարել է, թե Սիրիայի իրադարձությունները կազմակերպվել են ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կողմից
11.12.2024 | 17:45
ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանը մանդատը վայր դնելու դիմում է  ներկայացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 17:41
Դատարանը Դատական դեպարտամենտին պարտավորեցրել է դատավոր Կարինե Դավթյանին աշխատավարձի  60 %-ի չափով  հավելում վճարել
11.12.2024 | 17:32
Ինչ կարող է լինել, եթե ՀՀ-ն շարունակի չվճարել ՀԱՊԿ-ին․ Զախարովայի մեկնաբանությունը
11.12.2024 | 17:30
Երևանից դեպի Բաքու թռիչք է իրականացվել․ «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ
11.12.2024 | 17:27
ՌԴ Պետդուման օրենք է ընդունել, որն արգելում է միգրանտների երեխաներին դպրոց ընդունել՝ առանց ռուսերենի իմացության
11.12.2024 | 17:14
ՔՊ-ականները գալիս են ԱԺ. Ասլանյանին հեռացնելու հարցով խմբակցության նիստ է սպասվում
11.12.2024 | 17:03
Ասադը Ռուսաստան 135 մլրդ դոլար է տարել․ թուրքական ԶԼՄ-ներ
11.12.2024 | 16:46
Օնլայն տաքսիների վարորդները բողոքում են
Բոլորը

ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի պետ, գնդապետ Արթուր Գալստյանն ուղարկվել է կադրերի ռեզերվ: Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Հիշեցնենք, որ Արթուր Գալստյանը ՊՆ այն բարձրաստիճան պաշտոնյան էր, որի անունը շրջանառվում է ՊՆ-ի և ռուսական «Промтехнологии» կոնցեռնի մաս կազմող  ORSIS ընկերության պաշտոնական ներկայացուցիչ «Օրսիս Արմս» ՍՊԸ-ի միջև առկա սկանդալում: «Օրսիս Արմս» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականին: Հիմնադիրներից մեկն էլ Արթուր Գալստյանն է: Իրավաբանական անձանց պետական ռեսգիստրի տվյալներով՝ «Օրսիս Արմս» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասը պատկանել է նրան: Նույն աղբյուրից, սակայն,  Factor.am-ը տեղեկացավ, որ ՊՆ փոխգնդապետը 2019 թվականի հունիսի 28-ին հրաժարվել է իր 50 տոկոս բաժնեմասից և այն փոխանցել է Վերգինե Սարգսյանին: Ուշագրավ է, որ փոխգնդապետ Արթուր Գալստյանն իր   բաժնեմասից հրաժարվել է  «Օրսիս Արմս» ՍՊԸ-ի կողմից մատակարարվող հատուկ սարքերի գնման գործընթացի արդյունքների՝ ՊՆ կողմից չեղարկումից ընդամենը մեկ ամիս առաջ։

Նշենք, որ խոսքը ռուսաստանյան ORSIS ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարությանը նախորդ տարվա  մայիսին 1,9 միլիարդ դրամի Dedal-T2.380 Hunter LRF ֆիրմայի գիշերային տեսադիտման հատուկ սարքերի մատակարարման  գործընթացի մասին է: Ըստ «Ունիկում Ինժիներինգ» ՍՊԸ-ի, ORSIS-ը ռազմականի փոխարեն ՊՆ-ին փորձել է մատակարարել որսորդական տեսադիտման սարքավորումներ, ինչը զինվորների կյանքի համար կարող է սպառնալիք լինել:

ORSIS ընկերության հայաստանյան «Օրսիս Արմս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանը,  նախկինում մեզ  հետ զրույցում անդրադառնալով տեղեկություններին, որ ռազմականի փոխարեն որսորդական ռազմամթերք մատակարարելու փորձ է արվել, հայտարարեց, որ դա իրականությանը չի համապատասխանում: «Մեր մրցույթի առարկա ռազմամթերքը բացարձակ այլ ռազմամթերք է: Ես չգիտեմ՝ ինչ հեռավորության մասին են խոսում, բոլորովին կապ չունի: Եթե ORSIS-ը վատ ռազմամթերք էր բերում, թող գրեին, որ  վատ ռազմամթերքի պատճառով ենք մրցույթը ձախողում, այլ ոչ թե՝ թղթերի բացակայության համար, ամաչու՞մ էին: Թող գրեին, որ ORSIS-ը խարդախ է: Բոլորովին այլ ռազմամթերքի մասին է խոսք գնացել, իրենց ներկայացրած այս մետրների վրա ծիծաղս գալիս է»,- ասել էր նա:

Նշենք, որ քրեական գործի քննությունը դեռ շարունակվում է Քննչական կոմիտեի ռազմական գործերի վարչությունում:

Factor.am-ը փորձեց Արթուր Գալստյանից մեկնաբանություն ստանալ, թե ինչու են իրեն աշխատանքից ազատել: Նա առաջարկեց պարզաբանումը ստանալ ՊՆ ղեկավարությունից՝ միևնույն ժամանակ վստահեցնելով, որ ORSIS ընկերության հետ կապված պատմությունները կապ չունեն իր պաշտոնանկության հետ: «Ես չեմ կարող գաղտնիք բացել: ORSIS ընկերության հետ բացարձակ կապ չունի, մինչև դատարանը չորոշի՝ ոչ մեկը չի կարող ասել, որ ես մեղավոր եմ»:

Արթուր Գալստյանն այլ հարցերի չցանկացավ պատասխանել, իսկ ահա նրա պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը  Factor.am-ին ասաց՝ Գալստյանին պաշտոնանկ են արել  Գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի պետի հաստիքի կրճատման պատճառով։ Պաշտպանի փոխանցմամբ՝ Արթուր Գալստյանը կադրերի ռեզերվ է ուղարկվել նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

«Մենք դիմում ենք գրել Դավիթ Տոնոյանին, որ հրամանում ոնց որ թե վրիպակ է տեղի ունեցել: Մենք սա համարում ենք անզգուշություն և վերանայման կարիք ունի: Ենթադրում ենք, որ վիրպակ է եղել, քանի որ չէր կարող զորամասի հրամանատարի հաստիքը կրճատվել: Եթե նույնիսկ զինծառայողի հաստիքը կրճատվում է, զինծառայության մասին օրենքն ասում է, որ զինծառայողը պետք է նշանակվի համարժեք կամ ավելի բարձր պաշտոնի»,- ասաց նա:

Այս աղմկոտ պատմությանը զուգահեռ մամուլը գրել էր, որ 2018-2019 թվականի՝ Պաշտպանության նախարարության կարիքների համար երկու փուլով մրցույթ է հայտարարվել՝ մի քանի 100 միավոր նավիգացիոն սարքերի գնման համար: Ըստ հրապարակման՝ մրցույթին մասնակցել և հաղթող է ճանաչվել  գնդապետ Գալստյանի կնոջ քրոջը՝ Քրիստինե Մեսրոպյանին պատկանող «Գեոշին գրուպ» ընկերությունը, որի  հետ  կնքվել է շուրջ 30 միլիոն դրամի պայմանագիր:

ԳՇ պետ Արտակ Դավթյանից հետաքրքրվել էինք, թե ինչպես է ստացվում, որ ՊՆ-ն գնումներ է կատարում այն ընկերություններից որոնք փոխկապակցված են Արթուր Գալստյանի հետ:  «Մնացածի մասով ինձանից լավ գիտեք, որ կան հարուցված քրեական գործեր, ընթանում է քննություն, ես որևէ մեկնաբնություն չեմ կարող տալ»,- ասաց ԳՇ պետը:

Ի դեպ, Արթուր Գալստյանի մերձավորին պատկանող «Գեոշին գրուպ» ընկերության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այն զբաղվում է քարտեզագրությամբ, կադաստրային և գեոդեզիական չափագրումներով, ինժեներական և լեռնային գեոդեզիայով, գեոլոգիայով, եռաչափ մոդելավորմամբ և աերոֆոտո լուսանկարահանմամբ: Այսինքն, այն ամենով, ինչը համակարգում է ԳՇ ռազմատեղագրական բաժինը, որի պետն էլ մինչ նախորդ տարվա դեկտեմբեր եղել է Արթուր Գալստյանը: Վերջինս, անդրադառնալով հարցին, թե ինչու է իր հետ բարեկամական կապեր ունեցողի «Գեոշին գրուպ» ընկերությունը հաղթել մրցույթում, ասաց. «Քենուն ես պետք է արգելե՞մ ֆիրմա ունենա կամ չունենա: Քենին, որ ֆիրմա ուներ, դեռ իմ քենին չէր, քենու ամուսինը Հայաստանում բիզնեսմեն է, նա որ ուներ՝ ես ու՞ր էի: Ես բացարձակապես կապ չունեմ»:

Մեկ ուշագրավ հանգամանք ևս. Yell.am տեղեկատվական ծառայություններ տրամադրող կայքում որպես  «Գեոշին գրուպ» ընկերության հեռախոսահամար նշված է հենց Արթուր Գալստյանի հեռախոսահամարը: Այս զուգադիպությունը բանակի բարձրաստիճան զինվորականը հետևյալ կերպ մեկնաբանեց. «Այդ ընկերությունը հայրիկիս ընկերությունն է եղել, երբ եղել է հայրիկիս անունով, բացարձակապես ոչ մի պետական գնման չի մասնակցել, ես անձամբ ստիպել եմ, որ օտարի այդ ընկերությունը»:

Նարեկ Կիրակոսյան