«Արմենիա» ավիաընկերության օդանավն առաջին չվերթն է իրականացրել դեպի Իսրայել

Լուրեր

12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
Բոլորը

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում այսօր՝ մայիսի 17-ին, տեղի ունեցավ «Արմենիա» ավիաընկերության՝ Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղով առաջին չվերթի բացման շնորհանդեսը. այս մասին ֆեյսբուքյան էջում արված գրառմամբ տեղեկացրել է Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:

Չվերթի շնորհանդեսին մասնակցում էին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը, «Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը, հայաստանյան տուրիստական գործակալությունների տնօրեններ և այլ հյուրեր:

Սերգեյ Ավետիսյանը, շնորհավորելով ավիաընկերության տնօրինությանը, ընդգծեց Երևան-Թել Ավիվ- Երևան երթուղով իրականացվող չվերթի կարևորությունը և ավիաընկերությանը մաղթեց ապահով և արդյունավետ թռիչքներ:

Ռոբերտ Օգանեսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Քաղավիացիայի գլխավոր վարչությանը՝ Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղով թռիչքների իրականացմանն աջակցելու համար, ինչպես նաև՝ ներկայացրեց ավիաընկերության կողմից թռիչքի ընթացքում մատուցվող ծառայությունները և գնային քաղաքականությունը:

իջոցառման ավարտից հետո «Արմենիա» ավիաընկերության օդանավով առաջին ուղևորները մեկնեցին Իսրայել:
Հիշեցնենք, որ Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղով չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի և կիրակի օրերին: