Նախագահը ստացել է ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանին պաշտոնանկ անելու առաջարկությունը

Լուրեր

02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:15
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:00
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:53
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմը երեկ երեկոյան ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է առաջարկություն պաշտոնանկ անել Ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին և ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին:

Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում փոխանցեցին նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից՝ հավելելով, որ նախագահը դեռ չի ստորագրել, նա ունի եռօրյա ժամկետ:

Հիշեցնենք՝ երեկ գրել էինք, որ բանակում տիրող իրավիճակի և երեկ մամուլում հայտնված սկանդալային բացահայտումներից հետո որոշվել է Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին պաշտոնանկ անել։ Երեկ նաև գրել էինք, որ Factor.am-ի՝ պաշտպանական գերատեսչության աղբյուրների փոխանցմամբ, ռազմական ոստիկանության նոր պետի չորս անուն է շրջանառվում:

Մասնավորապես, ԱԻՆ փրկարարական ծառայության նախկին պետ Արտակ Նախապետյանի, Վանաձորի ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի, ՌՈ պետի նախկին տեղակալ Աշոտ Վանյանի և ՌՈ պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնը Ալեքսանդր Աղաջանյանի անունները։

Նարեկ Կիրակոսյան