Աջափնյակի թաղապետը աշխատանքից ազատվել է անօրինական շինարարությունը կոծկելու համար

Լուրեր

23.04.2024 | 22:25
Բրիտանական ինքնաթիռները հազարավոր անգամներ հայտնել են Բալթյան տարածաշրջանում նավիգացիոն խնդիրների մասին. ենթադրաբար, ՌԴ-ն խլացնում է GPS-ը․ The Sun
23.04.2024 | 22:08
Ջահերով երթը՝ լուսանկարներով
23.04.2024 | 21:59
ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին
23.04.2024 | 21:52
Լատվիայում կարգելվի դպրոցներում ռուսերեն սովորել որպես երկրորդ օտար լեզու
23.04.2024 | 21:37
Ավինյանի ելույթը «հաչալու» մասին ուսումնասիրում է ԿԿՀ-ն․ GRECO-ի 22 առաջարկության հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 21:27
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
23.04.2024 | 21:14
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
23.04.2024 | 21:00
Սա առաջնագծի փշրման ակտ է․ Փաշինյանը պիտի երաշխիք ունենա, որ Ադրբեջանը ՀՀ տարածքից դուրս կգա, ոչ թե՝ հույս․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 20:55
Ցավոք, մեր պայքարը չենք կարողացել դարձնել համաժողովրդական, բայց դեռ ուշ չէ. Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 20:50
Ի՞նչ է ասելու Թուրքիայի գլխավոր ընդդիմությունը Հայոց ցեղասպանության տարելիցին․ թուրք լրագրողի անդրադարձը
23.04.2024 | 20:37
Սանկտ Պետերբուրգում որոշել են արգելել ԱԹՍ-ների հարձակումների հետևանքների մասին հրապարակումները
23.04.2024 | 20:21
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
23.04.2024 | 20:09
Ուժերի հարաբերակցությունը պետական սահմանների պաշտպանության հարցում վատ է մեզ համար. Տիրան Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 20:00
Հայաստանն ու Ադրբեջանը միևնույն կերպ շահագրգռված են ՌԴ-ից հեռավորություն պահելու հարցում․ Վալերի Սոլովեյ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 19:50
Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը ՀՀ-ին զինում են մեր դեմ․ Ալիևը կրկին դժգոհել է
Բոլորը

Այսօր հայտնի դարձավ, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Նա հայտարարություն է տարածել` ներողություն խնդրելով չարված աշխատանքի համար և հաջողություններ մաղթելով նոր թաղապետին:

Նախկին թաղապետը, սակայն, չի մանրամասնել, թե ինչու է դիմում գրել: Գևորգ Բաբայանի աշխատանքից ազատվելու հետ կապված Factor.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Աջափնյակի թաղապետը հրաժարական է տվել ապօրինի շինարարության վերաբերյալ կազմված ակտը «կորցնելու» համար: Մասնավորապես, նա Աջափնյակ համայնքի ազդեցիկ բնակիչներից մեկի՝ Շինանյութի կամ Ջերմուկի Նորո անուններով հայտնի գործարարի հարազատներին 17-րդ թաղամասում երեք առանձնատուն կառուցելու հնարավորություն է տվել՝ առանց թույլտվության:

Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի տեսուչը նախորդ տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին այդ առանձնատներից մեկի հետ կապված խախտումները բացահայտել է և դրա վերաբերյալ արձանագրություն է կազմել, սակայն Բաբայանը տեսուչից վերցրել է արձանագրությունը և նրան ազատել աշխատանքից: Այդ արձանագրության կրկնօրինակը, սակայն, հայտնվել է Երևանի քաղաքապետարանում, որտեղից էլ ուղարկվել Ոստիկանություն:

Այժմ Ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Մեզ հայտնի դարձավ, որ արդեն հարցաքննվել են Գևորգ Բաբայանը և աշխատանքից ազատված տեսուչը:

Տեղեկությունների շուրջ Factor.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Գևորգ Բաբայանից, բայց նա մեր տևական զանգերն անպատասխան թողեց: Իսկ ահա Ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունները և փոխանցեցին, որ քաղաքապետարանից փաստատթղթեր են ստացել, որոնց հիման վրա նյութեր են նախապատրաստվում:

Նարեկ Կիրակոսյան