«Ես վաղը կլինեմ Ազգային Ժողովում»․ Արարատ Զուրաբյան

Լուրեր

12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
Բոլորը

 ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող կոնյակի գործարանում գրեթե երկու ժամ ընթացած փակ քննարկումից հետո նորընտիր պատգամավորները շտապում էին հեռանալ «կանյաչնիի» տարածքից՝ խուսափելով լրագրողների հարցերից։ Քննարկումից առաջինը դուրս եկավ նախկին ՀՀՇ-ական Արարատ Զուրաբյանը։

Հիշեցնենք, որ նա ևս այն պատգամավորների շարքում էր, ում ինքնաբացարկի դիմումը հայտնվել էր ԿԸՀ-ում, սակայն վերջինս հայտարարում էր, որ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել։ Արարատ Զուրաբյանը միայն ասաց, որ խմբակցությունը քննարկում է իրականացրել խորհրդարանական աշխատանքի վերաբերյալ, սակայն, ըստ էության, հարցերին չպատասխանեց:

«Խմբակցությունն այսօր քննարկում է իրականացրել, որոշումներ կայացրել, կարծում եմ՝ խմբակցության պատասխանատուն կպատասխանի ձեր բոլոր հարցերին։ Ես վաղը կլինեմ Ազգայն Ժողովում»,- ասաց նա՝ այդպես էլ չհստակեցնելով, թե արդյոք Գագիկ Ծառուկյանն անդրադարձե՞լ է իրենց պատգամավորական մանդատների ինքնաբացարկների դիմումներին։

 

Սեդա Ղուկասյան