Ես անհանգստացած եմ Գևորգ Կոստանյանի հոգեկան վիճակով. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 10:08
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:00
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:53
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
Բոլորը

Գևորգ Կոստանյանը չգիտի՞, որ իրավունք չունի պայման դնելու: Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայտարարությանը, որ պատրաստ է գալ Հայաստան, սակայն պայմանով, որ իր, վարչապետի, իրավապահների, դեսպանությունների մասնակցությամբ կազմակերպվի քննարկում, որտեղ ինքը կխոսի փաստերով։

«Գևորգ Կոստանյանի ասածը ոչ միայն անհեթեթ է, այլ նաև անտրամաբանական: Հարիր չէ նախկինում նման պաշտոն զբաղեցրած մարդու պարագայում, խայտառակություն է: Նա պետք է առնի Մոսկվա-Երևան տոմսը և ներկայանա նախաքննական մարմիններին: Մեր օրենսդրությունն այլ ձև չի ենթադրում: Այն, ինչ առաջարկում է ինքը, շոու է: Ես անհանգստացած եմ Գևորգ Կոստանյանի հոգեկան վիճակով»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Գևորգ Կոստանյանի մասնակցությունը Մարտի 1-ի դեպքերին տեսանելի է եղել Փաստահավաք խմբի աշխատանքների ժամանակ, և հիմա նախաքննական մարմինն անհերքելի ապացույցներ ունի, որի համար նրան մեղադրանք է առաջադրել:

Պատգամավորի խոսքով՝ եթե չգա, պրոբլեմն իրենն է, «իր հոգեկան վիճակը կարող է տանել այլ ուղղությամբ»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան