Խցանումները նյարդայնացրել են նաև կառավարությանը. «Փաստ»

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկար ամիսներ է, որ խցանումների պատճառով, աշխատանքի գալիս կամ տուն վերադառնալիս մարդիկ ժամերով մնում են փողոցներում և չեն կարողանում ժամանակին տեղ հասնել: Այս խնդրին անդրադարձել է նաև մամուլը, բայց մինչ օրս հարցն այդպես էլ չի լուծվել: Ինչ–որ մեկի պայծառ մտքով անցավ Հանրապետության հրապարակի լուսաֆորներն անջատել, բայց խնդիրը փոքր–ինչ մեղմվելու փոխարեն ավելի խորացավ, մեծացավ ու հասավ կառավարություն: Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց քայլեր ձեռնարկել նվազեցնելու Երևանում աշխատանքային օրերին առաջացող խցանումները:

« Աշխատանքային օրերին Երևան քաղաքում առկա են խցանումներ, երթևեկության կազմակերպման խնդիրներ, որոնց պատճառները բազմազան են և պահանջում են լուծումներ»,– ասել է վարչապետը:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, Ոստիկանության պետին հանձնարարեց և Երևանի քաղաքապետին առաջարկեց 2–ամսյա ժամկետում ուսումնասիրել Երևանում խցանումների նվազեցման հնարավորությունները, այլընտրանքային երթուղիների կառուցման հարցերը և կառավարության աշխատակազմին առաջարկություններ ներկայացնել:

Այն, որ վերջապես կառավարության ղեկավարին է հասել, որ մայրաքաղաքում երթևեկության վիճակը ծայրաստիճան վատ է, որ վարորդներն ու ուղևորները խցանումներից չեն կարողանում աչք բացել, լավ է, բայց որ հարցը մոտ ապագայում կլուծվի՝ մի տեսակ երազանքի է նման:

Կարելի է միայն ենթադրել, որ այդ խցանումները վերջապես կառավարության նյարդերի վրա էլ են ազդել, այդ պատճառով է հարցը մտել օրակարգ, իսկ պատկերացնո՞ւմ եք ինչ հրաշք կկատարվի մայրաքաղաքը սպասարկող երթուղայինների ոլորտում, եթե հանկարծ մի օր մեր հարգարժան վարչապետը որոշի աշխատանքի գալ ոչ թե ծառայողական մեքենայով, այլ՝ երթուղային տաքսիով: Այ դա արդեն ոչ թե կառավարության նիստի ժամանակ թեթև հանձնարարականի տեսքով կարտահայտվի, այլ՝ ծանր քննարկման թեմայի կվերածվի, ինչի մասին վաղուց երազում են բոլորը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: