Factor TV-ն իր գործունեության ընթացքում 67 միլիոն 672 հազար 828 դրամ հարկ է վճարել և հարկային որևէ արտոնություն չունի․ արձագանք ապատեղեկատվությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 14:40
Մարգարիա Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
24.06.2026 | 14:31
Ֆրանսիայի Սենատում քննարկվել են ՀՀ-ում ԱԺ ընտրությունները, հետընտրական զարգացումներն ու միջազգային դիտորդների եզրակացությունները
24.06.2026 | 14:18
Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով
24.06.2026 | 14:05
Բաքվից հայտարարում են, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացի քննարկումների մաս լինի»
24.06.2026 | 13:57
Ըստ ՔԿ-ի՝ հաստատվել է․ ձայնագրության մեջ այլ պետության պաշտոնյաների հետ խոսող անձը Չալաբյանն է․ մանրամասներ քրեական գործից
24.06.2026 | 13:53
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
24.06.2026 | 13:44
Հայաստանը ՕՊԵԿ հիմնադրամի հետ 80 մլն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել
24.06.2026 | 13:33
Հայ-ֆրանսիական արշավախումբը սկսել է Պեմզաշենի վաղմիջնադարյան համալիրի պեղումները
24.06.2026 | 13:26
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
24.06.2026 | 13:18
Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ․ SpaceX-ի բաժնետոմսերն էժանացել են
24.06.2026 | 13:10
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
24.06.2026 | 13:01
Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի շրջաններին․ զոհ կա
24.06.2026 | 12:54
Խալաֆյանների դաժան սպանությունից հետո վերադարձել են ու հարձակվել բեռնատարի վրա. Արա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 12:46
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կայցելեն Իրանի միջուկային օբյեկտներ․ Գրոսսի
24.06.2026 | 12:38
Ավագանու նիստում ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ ստացած Սարգիս Տեր-Եսայանը բուժզննում է անցել և հաղորդում ներկայացրել
Բոլորը

Օրերս ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Մալյանը գրառում էր կատարել` պնդելով, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ից ֆինանսավորում ստացող կազմակերպությունները համարվել են բարեգործական ու ազատվել մի շարք հարկերից։ Այս տեղեկությունը հաջորդ իսկ օրը հերքել էր հիմնադրամի գործադիր տնօրենը՝ մանրամասն բացատրելով, որ հարկերից ազատված են ոչ թե դրամաշնորհառու կազմակերպությունները, այլ՝ հիմնադրամը, որը սկսած 1998 թվականից բազմիցս ճանաչվել է որպես բարեգործական կազմակերպություն ու հարկային արտոնություն ստացել նախորդ կառավարությունների օրոք։

Ֆեյսբուքյան օգտատիրոջ՝ վերը նշված գրառման մեջ, ի թիվս այլ կազմակերպությունների, որպես հարկերից ազատված ՀԿ ներկայացվել էր նաև «Ֆակտոր տեղեկատվական կենտրոնը», ինչի կապակցությամբ մենք հունվարի 15-ին ևս հանդես եկանք հերքմամբ։ Այդուհանդերձ, նույն օրը «Արմնյուզ» հեռուստաընկերության «Հայելու առաջ» հաղորդման եթերում, հիմք ընդունելով այս կեղծ տեղեկատվությունը, լրատվադաշտի մեր որոշ գործընկերներ դա ներկայացրել են իբրև ճշմարիտ փաստ ու, որպես ելակետ ունենալով FactorTV-ի  հետ կապված  թյուր տեղեկատվությունը, հանգել ոչ ճիշտ եզրահանգումների։

Մասնավորապես՝  «Ժուռնալիստների  միության նախագահ», 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը և TV5-ի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը  նշել են, որ դա խտրական մոտեցում է՝ հարցադրում անելով, թե  ինչու է Factor.TV-ն  ազատվել հարկերից։  Իսկ Tert.am-ի  սեփականատերերից Միհրան Հակոբյանն էլ՝ պնդում անելով, որ FactorTV-ն բարեգործական է, տարակուսել է, թե այդ դեպքում ինչու այդպիսի կարգավիճակ չունեն այլ լրատվամիջոցներ։

Հատկանշական է, որ ապատեղեկատվությանը տրվել է նաև «Մեդիա պաշտպան» ՀԿ-ն՝ հայտնի հեղինակի գրառման մեջ բերվածը ներակայացնելով իբրև անհավասար պայմաններ՝ լրատվամիջոցների համար։

Վստահ լինելով, որ մեր գործընկերները նպատակ չեն ունեցել միտումնավոր  ապատեղեկատվություն ներկայացրել FactorTV-ի  մասին, այլ,  միգուցե, բավարար ժամանակ չեն ունեցել այն ճշտելու համար կամ ծանոթ չեն եղել մեր հերքմանը, հարկ ենք համարում նրանց և հանրությանը ևս մեկ անգամ տեղեկացնել, որ «Ֆակտոր տեղեկատվական կենտրոնը» մշտապես վճարել և վճարում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերը, տուրքերը և դրանց հավասարեցված վճարները։

FactorTV-ն բարեխիղճ հարկատու է և երբևէ որևէ հարկային կամ այլ տիպի առավելություն չի ունեցել և չունի գործընկերների նկատմամբ։

Միայն 2019 թ․ ընթացքում «Ֆակտոր տեղեկատվական կենտրոնը» պետբյուջե է վճարել 28 միլիոն 833 հազար 575 դրամ հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ։

Իսկ իր գործունեության 3 տարիների ընթացքում «Ֆակտոր տեղեկատվական կենտրոնը» վճարել է  ընդհանուր 67 միլիոն 672 հազար 828 դրամ հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ։

Նաև հարկ ենք համարում նշել, որ լրատվադաշտի  իր գործընկերների հետ հարաբերություններում FactorTV-ն մշտապես հանդես է գալիս որպես պարկեշտ գործընկեր՝  ակնկալելով նույնպիսի վերաբերմունք նրանցից։

Լիահույս ենք, որ մեր գործընկերները, որպես բարեխիղճ լրագրության ջատագովներ, իրենց ղեկավարած լրատվամիջոցներում կտեղադրեն նաև այս հայտարարությունը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում: