Ատոմակայանի փակվելը կախված չէ ԵՄ-Հայաստան համաձայնագրից

Լուրեր

12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Օրերս հրապարակվեց Հայաստանի և ԵՄ–ի միջև ստորագրվելիք շրջանակային համաձայնագրի տեքստը, որը բուռն քննարկման (նաև քննադատության) առիթ դարձավ. գրում է sut.am-ը:

Համաձայնագրի 386 կետերից ուշադրության կենտրոնում հայտնվեց թերևս մեկը՝  Մեծամորի ատոմակայանին վերաբերողը։ Բարձրագոչ հայտարարություններվ աչքի ընկան հիմնականում ռուսական լրատվականներից երկուսը՝ Sputnik-ը և Regnum-ը։

«ԵՄ-ի հետ համաձայնագիրը` Հայաստանի անվտանգության սպառնալիք. Երևանը կզրկվի՞ ատոմակայանից», կամ «Աղմուկ` ատոմակայանի շուրջ. Հայաստանը չի դիմանա նոր մութ ու ցուրտ տարիների»։ Այսպիսի վերնագրերով հանդես եկավ Sputnikգործակալության հայկական ծառայությունը։ Իսկ Regnum գործակալությունը հայտարարեց, որ ստիպելով փակել Մեծամորի ԱԷԿ-ը՝ ԵՄ-ն Հայաստանին պատանդ է դարձնում Թուրքիայի և Ադրբեջանի ձեռքին։

Իրականություն

Հայաստանի ատոմակայանի փակման անհրաժեշտության մասին խոսվել է դեռ 2008 թվականի հոկտեմբերի 2-ին։ Այդ ժամանակ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը Ագզային ժողովի ամբիոնից հայտարարեց նոր ատոմակայանի կառուցման մեկնարկի մասին։

Արդեն 2011 թվականին ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո կառավարությունը հայտարարեց՝ Մեծամորի ԱԷԿ-ը կշահագործվի մինչև 2016 թվականը։

Սերժ Սարգսյանի խոստումից անցել է արդեն 9,5 տարի, սակայն Հայաստանը այդպես էլ չունեցավ նոր ատոմակայան, իսկ 1980 թվականից գործող, ռուսական կառավարման հանձնված Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործումը որոշվեցերկարաձգել մինչև 2026 թվականը։

Ակնհայտ է՝ որևէ մեխանիզմ չի կարող գործել հավերժ, Մեծամորի ատոմակայանը վաղ թե ուշ փակվելու է, և ինչ-որ պահից դրա շահագործումը պայմանավորված կլինի ռիսկերով (ինչը անթույլատրելի է)։

Ինչի՞ մասին լռեց մամուլը

Համաձայնագրի՝ ատոմակայանի փակման մասին դրույթում, միաժամանակ նշվում է, որ պետք է հաստատել ճանապարհային քարտեզ, կամ գործողությունների պլան, որը նախատեսում է փոխարինել Մեծամորի ատոմակայանը ՀՀ էներգետիկ անվտանգությունն ու կայուն զարգացման պայմաններն ապահովելու համար անհրաժեշտ նոր հզորություններով: Այսինքն, որևէ «մութ ու ցուրտ» տարիների մասին, ինչպես ներկայացնում է Sputnik-ը, խոսք անգամ գնալ չի կարող։

Ընդ որում, համաձայնագրով որևէ կերպ չի բացառվում, որ Հայաստանը կարող է նոր ատոմակայան կառուցել: Հակառակը, համաձայնագրով եվրոպական կողմը պարտավորություն է ստանձնում աջակցելու Հայաստանում միջուկային անվտանգությանը: Այսինքն, նոր ատոմակայանի կառուցման դեպքում դրա անվտանգության հետ կապված հարցերում Հայաստանը վայելելու է ԵՄ աջակցությունը:

Ավելին, Հայաստան-ԵՄ համաձայնագրում որևէ խոսք չկա փակման ժամկետների մասին: Ընդամնեը նշվում է, որ կողմերը համագործակցելու են այդ պրոցեսը առավել անվտանգ իրականացնելու նպատակով: Այսինքն, եվրոպական կողմը, չքննարկելով փակման ժամկետները, ընդամենը նշում է, որ օգնելու է Հայաստանին՝ առավել անվտանգ իրականացնել ատոմակայանի կանգնեցման թանկ և  բարդ գործընթացը:

Այլ տեղեկություններ

Մեծամորի ատոմակայանը ունի երկու էներգաբլոկ, որոնք կառուցվել են 1960-70թթ․ նախագծված ВВЭР-440/270  տեսակի սեյսմակայուն ռեակտորների հիման վրա: Առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերի 22-ին, երկրորդը`1980 թվականի հունվարի 5-ին: Ներկայումս առաջին էներգաբլոկը դե ֆակտո չի շահագործվում, 2-րդ էներգաբլոկն ապահովում է հանրապետությունում սպառվող էլեկտրաէներգիայի 40% -ը:

ВВЭР-440 սերնդի էներգաբլոկները տեղադրվել էին նաև Նովովորոնեժի (ՌԴ), Կոլսկի (ՌԴ), Կոզլոդույի (Բուլղարիա), Գրայֆսվելդի(Գերմանիա) և Բոգունիցի (Սլովակիա) ատոմակայաններում: Գերմանիան դրանք  շահագործումից հանեց 1990 թվականին, Բուլղարիան՝ 2006-ին, իսկ Սլովակիան՝ 2008 թվականին: Այդ 3 երկրներում շարունակեցին գործել ատոմակայաններ, բայց ավելի նոր ու անվտանգ:

Ռուսաստանում Նովովորոնեժի ատոմակայանի ВВЭР-440/230 երկու էներգաբլոկներից մեկը փակվել է 2016-ին, մյուսը կփակվի 2017-ի ընթացքում, իսկ Կոլսկի ատոմակայանի այդ մոդելի երկու էներգաբլոկները փակվելու են 2018 և 2019 թվականներին:

Այսինքն, 2019 թվականին Հայկական ԱԷԿ-ը հավանաբար կդառնա միակ ատոմակայանը, ուր դեռևս կգործի այս սերնդի էներգաբլոկ: Այդ մասին մանրամասն՝ այստեղ:

Նշենք նաև, որ Մեծամորի ատոմակայանը չունի պաշտպանիչ գմբեթ, ինչը ոչ միայն առավել խոցելի է դարձնում այն ահաբեկչական հարձակումների նկատմամբ, այլև առավել ծանր կդարձնի ռեակտորի հնարավոր պայթյունի հետևանքները: