«Ժնևի հանդիպումը միտված էր նրան, որ մոռացության մատնվեն ապրիլյան պատերազմի դեպքերը»․ Արման Մելիքյան

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը Factor.am-ի հետ զրույցում «նահանջ» է անվանում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ երեկ Ժնևում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումը։

«Դա նահանջի շարունակությունն էր։ Նահանջը տարիներ շարունակ է տեղի ունենում, սա այդ գործընթացի հերթական հանգրվանն էր»,- ասաց Արցախի նախկին ԱԳ նախարարը՝ հավելելով․«Այս հանդիպումը միտված էր նրան, որ մոռացության մատնվեն ապրիլյան պատերազմի դեպքերը, և մեր բոլորի ուշադրությունը շեղեն այն հանգամանքից, որ հակառակ իշխանությունների պնդումներին, ստատուս քվոն խախտվել է»:

Արման Մելիքյանը նկատում է, որ 1,5 տարվա ընթացքում Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները «մնացին ջրին գրված և այդպես էլ կմնան»։ Ըստ Մելիքյանի՝ Ժնևի հանդիպումը «փաստեց, որ ստատուս քվոյի խախտումը անպատժելի երևույթ է, և պաշտոնական Երևանը չի պատրաստվում ստատուս քվոյի խախտումների դեմ որևէ հակաքայլ ձեռնարկել»։

Արցախի ԱԳ նախկին նախարարը Ժնևի հանդիպումից հետո Սերժ Սարգսյանի հայտարարության մեջ վտանգավոր միտում է տեսնում, որ այն համահունչ է թե՛ ռուսաստանցի փորձագետների և քաղաքական դեմքերի, թե՛ ադրբեջանցի պաշտոնյաների պնդմանը, որ հարկավոր է նոր մոտեցում հանդես բերել։ Ըստ այդ մոտեցման՝ հայկական կողմը պետք է վերադարձնի ազատագրված տարածքները իրավիճակի բարելավման դիմաց։

«Իսկ իրավիճակի բարելավում ասելով՝ նկատի ունեն այն, որ քանի դեռ հայկական կողմը տարածք է հանձնում, Ադրբեջանը պարտավորվելու է որևէ ուժային միջոցի չդիմել»,- նշեց Մելիքյանը։

«Մեծ հաշվով, այս հանդիպման արդյունքը կարող ենք համարել այն, որ պարոն Սերժ Սարգսյանը գուցե շատ հեռակա, գուցե հեռվից մոտենալով, բայց այնուամենայնիվ հանդես եկավ նոր ադրբեջանա-ռուսական մոտեցման դիրքերից, և այս հանդիպման ձևաչափը միտված է նրան, որ մոռացության մատնվեն ապրիլյան պատերազմի դեպքերը և մեր բոլորի ուշադրությունը շեղեն այն հանգամանքից, որ հակառակ Հայաստանի իշխանությունների բոլոր պնդումների, ստատուս քվոն 2016 թ-ի ապրիլին խախտվել է ինչպես տարածքային, այնպես էլ քաղաքական մասով»։ Ըստ Մելիքյանի՝ այդպիսի մոտեցմամբ այսօր Հայաստանի  իշխանությունը երկիրը գլորում է դեպի կապիտուլյացիա։

Արցախի ԱԳ նախկին նախարարը կարծում է, Սերժ Սարգսյանը պետք է գնար Ժնև սեփական օրակարգով․ «Բայց երբ չկա հակախաղ պարունակող քայլերի ծրագիրը, ապա այդ գնալն իրոք անիմաստ էր»։

 

Մանրամասները դիտեք Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանի հետ Factor.am-ի հարցարզրույցում։

 

Մարինե Խառատյան