Թուրքիայում հակահայկական քարոզչության հերթական կայքն է ստեղծվել

Լուրեր

06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
Բոլորը

Թուրքական «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի միությունը» հակահայկական քարոզչության նոր կայք է ստեղծել՝ Tarihigercekler.net, որը թարգմանաբար նշանակում է՝ պատմական փաստեր: Հատկանշական է, որ կայքում տեղեկատվությունը ներկայացված է 7 լեզվով՝ թուրքերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, արաբերեն և պարսկերեն։

Կայքում առանձնացված է հատուկ բաժին, որը կոչվում է «Հայկական հարց», կան նաև հրապարակումներ, արխիվ, վավերագրություն, նորություններ բաժինները։

Նորություններ բաժնում հիմնականում քարոզչական նյութեր են, վերջին հրապարակումը, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» մասին է, որտեղ, հայերը ներկայացվում են որպես «ջարդարարներ ու օկուպանտներ»:

Հետաքրքիր է հատկապես «Հայկական հարց» բաժնում հրապարակված նյութը, որտեղ ներկայացվում է տարբեր ժամանակներում հայ-թուրքական հարաբերությունների պատմությունը՝ թուրքական տեսակետից։ Հրատարակված նյութի համաձայն՝ ի սկզբանե թուրքերի մի մասը քրիստոնյա է եղել։

«Չնայած թուրքերի մեծ մասը մեր տարածաշրջան են եկել 1064-1070թթ., թուրքերի միգրացիան սկսվել է 1064 թվականից, և թուրքերը, որոնք եկել են, մի մասը սկսել է իսլամ ընդունել, մյուս մասը՝ քրիստոնեություն ու հուդդայականություն, մինչև իսլամն ընդունվեց»,- նշվում է կայքում։

Ըստ հրապարակման՝ թուրքերի կողմից տարածաշրջանը գրավելուց հետո էլ հայերը, որոնք նախկինում ապրել են Հռոմի ու Բյուզանդիայի սահմաններում և իշխանության տակ, հայտվում են Օսմանյան կայսրության ենթակայության տակ, ավելին, «թուրքերը հայերին փրկում են բյուզանդացիների հալածանքներից»:

Հետաքրքիր է նաև, որ նախկինում հայկական թագավորության, պետության գոյության մասին խոսք անգամ չկա։ Ըստ թուրքերի՝ մինչև 19-րդ դարի կեսերը Օսմանյան կայսրությունում բոլոր ժողովուրդները հանգիստ ու խաղաղ ապրել են, և ամեն ինչ փոխվել է Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Անգլիայի միջամտությունների պատճառով: Ներկայացվում է նաև 1878 թ-ի Բեռլինի կոնգրեսը, որով հայկական հարցը միջազգայնացվում է, և Թուրքիան պարտավորվում է հայկական նահանգներում բարեփոխումներ անել։ Իսկ թե ո՞րն է բարեփոխումների բուն պատճառը, չի նշվում:

Հրապարակման մեջ խոսվում է նաև հայկական հայդուկային խմբերի ապստամբությունների մասին, որոնք ներկայացվում են որպես ահաբեկչություն:

Իսկ ահա Հայոց ցեղասպանության մասին հատվածում նույն քարոզչական թեզերն են ներկայացվում՝ տեղահանություն, բնակչության տեղափոխում անվտանգ վայրեր, հայերի կողմից ապտամբություն և այլն:

Նշենք, որ վերջերս էլ Թուրքիայի նախագահի տեղեկատվության վարչությունն է նույնաբովանդակ՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող կայք գործարկել։

Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտման պետական քաղաքականության մշակումն ու համակարգումն իրականացվում է թուրքական պետական ամենաբարձր կառույցների կողմից: Այս հարցում նոր փուլ սկսվեց, երբ 2001 թվականի մայիսին  Թուրքիայի ազգային անվտագության ծառայությանը կից ստեղծվեց «Ցեղասպանության վերաբերյալ անհիմն պնդումների դեմ պայքարը համակարգող խորհուրդը»: Այս կառույցի վրա դրվեց Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի դեմ մղվող պայքարը ղեկավարելու ու համակարգելու խնդիրը, թուրք հանրությանը, դպրոցական տարիներից սկսած, Հայոց ցեղասպանության պնդումների «անհիմն» լինելու վերաբերյալ տեղեկությունների հաղորդումն ու ժխտողականության գիտակցության ձևավորումը։

Այս խորհրդի առաջին նախագահը, հիշեցնենք, Թուրքիայի պետնախարար և փոխվարչապետ Դևլեթ Բահչելին էր, համակարգողը՝ Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալը: Բահչելիից հետո այն ղեկավարել են «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամներից Էրքան Մումջուն, Աբդուլլահ Գյուլը և Ջեմիլ Չիչեքը։

Էմմա Չոբանյան