ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ միասին բացում է հիվանդությունների կանխարգելմանն ուղղված մարզային լաբորատորիաներ

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Այսօր Մարտունու, Կապանի և Վանաձորի բնակիչներն առավել ապահով են ի շնորհիվ վարակների վերահսկման, մշտադիտարկման և դրանց դեմ պայքարի համար կառուցված լաբորատորիաների: Երևանում ԱՄՆ դեսպանության կողմից կառուցված և նոր տեխնոլոգիաներով հագեցված ու սեյսմաանվտանգության ժամանակակից չափանիշներին համապատասխանող լաբորատորիաները հանդիսանում են Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնաճյուղերը:

2017 թ.-ի հոկտեմբերի 16-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ միասին բացեց Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում Առողջապահության նախարարության մարզային լաբորատորիան: Գեղարքունիքի լաբորատորիան, որն այս տարի ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության(ՊՎՆԳ) կողմից կառուցված երեք լաբորատորիաներից մեկն է, կայուն լաբորատորիա է, որը բարձրացնում է կենսաապահովության և կենսաանվտանգության Հայաստանի կարողությունները՝ պաշտպանելով մարդկանց և կենդանիներին հիվանդություններից:

«Այս նոր կառույցը թույլ կտա հայ գիտնականներին անվտանգ և արդյունավետորեն կատարել իրենց աշխատանքը, արձագանքել ցանկացած տեսակի հնարավոր վարակիչ հիվանդությունների բռնկումներին, որոնք կարող են սպառնալ Հայաստանի քաղաքացիներին, գյուղատնտեսական կենդանիներին, տնտեսությանը կամ ազգային անվտանգությանը»,- ասաց դեսպան Միլսը բացման արարողության ժամանակ:

Մարտունու լաբորատորիայից զատ վերջերս ավարտվել է Առողջապահության նախարարության երկու նոր մարզային լաբորատորիաների կառուցումը, որոնցից մեկը՝ Կապանում, իսկ մյուսը՝ Վանաձորում: Այս շաբաթվա ընթացքում տեղի է ունենալու այդ երկու լաբորատորիաների բացումը, որին մասնակցելու են բաձրաստիճան պաշտոնյաներ ԱՄՆ-ից:

Այս ժամանակակից լաբորատորիաները սեյսմակայուն են և փոխարինում են խորհրդային միության ժամանակների հնամաշ կառույցներին, որոնք չունեն ժամանակակից սեյսմիկ պաշտպանվածություն: Ծրագրի շրջանակներում նախարարության աշխատակիցների համար գնվել են նաև ժամանակակից սարքավորումներ՝ հիվանդություններն ախտորոշելու և հետազոտելու համար: ԱՄՆ կառավարությունը ներդրել է 9 մլն. ԱՄՆ դոլար լաբորատորիաների կառուցման, սարքավորումներով վերազինման և Առողջապահության, Գյուղատնտեսության ու Արտակարգ իրավիճակների նախարարությունների աշխատակիցների վերապատրաստման համար, որպեսզի ապահովի նոր լաբորատորիաների համապատասխանությունը կենսաապահովության միջազգային պահանջներին:

Վերջերս բացված լաբորատորիաները կազմում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջանային լաբորատոր ցանցի մասը: Ամբողջ երկրում ժամանակակից ցանցի առկայությունը հնարավորություն է տալիս ոլորտի աշխատակիցներին արդյունավետ կերպով կատարել հիվանդությունների տարածվածության մշտադիտարկում և ապահովում է բռնկումների վաղ հայտնաբերումն ու արագ արձագանքումը:

Այս լաբորատորիաների կառուցման ավարտը ՊՎՆԳ-ի և Առողջապահության նախարարության միջև համագործակցության կարևոր փուլանիշ է: ՊՎՆԳ-ի աջակցությամբ Հայաստանը տարածաշրջանային առաջատար է դառնում կենսաանվտանգության, կենսաապահովության և հետազոտությունների ոլորտներում: Այս նախագիծն ավարտին հասցնելը ցույց է տալիս ՊՎՆԳ-ի շարունակական ներդրումները Հայաստանի հանրային առողջապահության ոլորտում:

«Հայաստանի կենսաապահովության կարողությունների բարելավման նպատակով Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև շարունակական համագործակցությունը մեկ այլ օրինակ է մեր երկու ազգերի միջև համագործակցության, որն ուղղված է Հայաստանում ավելի լավ առողջապահական արդյունքների հասնելուն», – ասաց դեսպան Միլսը: «21-րդ դարում, աճող ճանապարհորդության և գլոբալիզացիայի հետ մեկտեղ, մի երկրի կենսաանվտանգության բացթողումը կարող է անմիջական սպառնալիք դառնալ այլ երկրների առողջապահության և տնտեսության համար: Այսպիսով, շարունակական համագործակցության, թիմային աշխատանքի և միջազգային համագործակցության անհրաժեշտությունն այս ոլորտում կարևոր է»: