ԱԺ-ում ստեղծվեց ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված աշխատանքային խումբ

Լուրեր

18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
Բոլորը

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը միաձայն ընդունեց ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սարգիս Խանդանյանի նախաձեռնությունը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ատելության խոսքը վիրտուալ տիրույթից տեղափոխվել է ռեալ կյանք։

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը երկու տարի է՝ փորձում է ատելության խոսքը սոցիալական մեդիայում և ընդհանրապես, լրատվամիջոցներում կարգավորման օրենսդրական ուղիներ փնտրել, որովհետև Եվրոպայում ևս լրաջագույն խնդիր է»,- ասաց Զոհրաբյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը նշեց, որ իրենք ստեղծում են աշխատանքային խումբ, որը ստեղծելով՝ կկարողանան գտնել մի բանաձև, որը հնարավորություն կտա օրենսդրական մակարդակում պայքարել ատելության խոսքի դեմ։

«Այս խնդիրը քննարկվում է տարբեր հարթակներում, առաջարկվում են տարբեր լուծումներ։ Այս խմբում ֆորմալ առումով ներգրավված են լինելու պատգամավորներ, սակայն սա լինելու է ավելի մեծ հարթակ, որտեղ ներգավվելու են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ և կառավարության ներկայացուցիչներ՝ իրենց մոտեցումները ներկայացնելու։ Փորձելու ենք ուսումնասիրել միջազգային փորձը, թե ինչպիսի լուծումներ են տարբեր երկրների ազգային օրենսդրություններն առաջարկել այս խնդիրը կարգավորելու համար։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները և կարծիքները ևս ուսումնասիրության առարկա են դառնալու։ Հասկանալու ենք՝ մեր ազգային օրենսդրությունը որքանո՞վ է կանխարգելում և ո՞ր մասերով է կարողանում լուծել ատելության խոսքը, ո՞ր մասերով է թերանում և ինչպիսի՞ առաջարկներ պետք է մենք ներկայացնենք։ Պետք է հասկանանք, թե ատելության խոսքի ո՞ր մասը պետք է քրեականացվի, և ո՞ր մասն ուղղակի պետք է հանրային պարսավանքի արժանանա և քննադատվի»,- ասաց Սարգիս Խանդանյանը։

Նրա տեղեկացմամբ՝ աշխատանքային խումբը գործելու է 6 ամիս։ Աշխատանքների ավարտից հետո արդյունքների մասին կհայտնեն հանձնաժողովին։ Աշխատանքային խմբի անդամների թիվը լինելու է 11-ը։

Նիստի ժամանակ աշխատանքային խմբի ղեկավարի թեկնածու առաջադրվեց Սարգիս Խանդանյանը, հարցը դրվեց քվեարկության և միաձայն ընդունվեց։