«Կրթական բարեփոխումների արդյունքում որոշ առարկաներ կմիավորվեն, բայց բովանդակության մեխանիկական կրճատում չի լինելու». Ա․Անափիոսյան

Լուրեր

03.08.2026 | 12:26
Հենրիխ Մխիթարյան. «Հիմա ես «Ինտերի» ամենատարեց խաղացողն եմ, և դա շատ բան է նշանակում»
03.08.2026 | 12:20
Վեց հրեաներ հարձակվել են Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբեանց վանքի մուտքի դռան վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:10
Այսօր ԱԺ նախագահ կընտրվի // Ուկրաինան Wildberries-ի հերթական պահեստին է հարվածել․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 12:01
Լիխտենշտեյնը զանգվածային կիբերհարձակման է ենթարկվել․ 31,000 մարդու անձնական տվյալ է գողացվել
03.08.2026 | 11:51
Էդ մարդն «Արարատ» անունով ինչ ունի, հիմա վերցնում են. Խամոյանը՝ Ծառուկյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:42
Մենք արդեն փորձառու իշխանություն ենք․ Փաշինյանը ներկայացրեց Մակունցին և հրաժեշտ տվեց Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:35
Վահան Բիչախչյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:30
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները երկուշաբթի կվերսկսվեն
03.08.2026 | 11:19
Վեհափառն ի՞նչ ասաց. Նարեկ Կարապետյանը մանրամասներ է հայտնում Գարեգին Բ-ի հետ հանդիպումից
03.08.2026 | 11:10
Արագածոտնի մարզում նվազել են բնակարանային գողության և խարդախության դեպքերը. ՆԳՆ
03.08.2026 | 11:01
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա. hարված է հասցվել Վլադիմիրի պահեստին
03.08.2026 | 10:53
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը չի կարողացել մեդալ նվաճել ԱԱ-ում
03.08.2026 | 10:47
Ի՞նչ կա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից, հրաժարվե՞ց քաղաքացիությունից. Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 10:36
Մի շարք հասցեներում մեկ օր ջուր չի լինի
03.08.2026 | 10:25
Ամերիկացի գիտնական Նասիմ Թալեբը հայտարարել է,որ հրաժարվել է Ադրբեջան հրավերից՝ Ռուբեն Վարդանյանի բանտարկության պատճառով
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում հանդիպել է լրագրողների հետ, ամփոփել անցած մեկ տարվա ընթացքում ԿԳՄՍՆ-ում իր համակարգած ոլորտների աշխատանքը, պատասխանել լրագրողների հարցերին։ 

«ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն՝ նորարարության համար» ծրագրի շրջանակում ՀԲ-ի բանկի աջակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վերանայում է Հանրակրթության պետական չափորոշիչն ու STEM առարկաների պետական չափորոշիչները, իսկ հումանիտար առարկաների չափորոշիչները՝ Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի «Հանրակրթության որակի բարելավում՝ կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթածրագրի շրջանակում՝ Կրթական ծրագրերի կենտրոնի միջոցով»,-ասել է նախարարի տեղակալ Ա․ Անափիոսյանը՝ առարկաների ինտեգրված մատուցման լավագույն օրինակը համարելով ֆինանսական կրթությունը դպրոցներում։ Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ հուլիսից սկսել է գործել Հանրակրթության պետական չափորոշչի մշակման աշխատանքային խումբը։ Նախագիծը սեպտեմբերին քննարկվել է նախարարությունում, հոկտեմբերին տեղի է ունեցել  8 ոլորտային քննարկում։ Այս պահին առարկայական չափորոշիչների մշակման խմբերը շարունակում են աշխատել։ Գործող 15 ոլորտային աշխատանքային խմբերում ներգրավված է շուրջ 70 մասնագետ։ Նրանք ուսումնասիրել են Ֆինլանդիայի, Դանիայի, Էստոնիայի, Իսրայելի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Սինգապուրի համակարգերը: Միջազգային փորձագիտական խմբում ներգրավված են կրթության նյարդագիտության, կայուն զարգացման ապահովմամբ, ներառական կրթության խնդիրներով զբաղվող հեղինակավոր մասնագետներ։ Ներկայումս համայնքներում շարունակվում են ոլորտային քննարկումներ, որոնք ներառում են Էկոլոգիական կրթությունառողջ ապրելակերպֆիզիկական դաստիարակությունհայոց պատմություն և կրոնների պատմությունմեդիագրագիտությունմարդու իրավունքներարվեստի կրթություն և կրթության ներառականություն թեմաները: Քննարկումների ընթացքում հավաքագրված առաջարկների հիման վրա նախագիծը կրկին լրամշակվել է:

«Կրթական բարեփոխումների արդյունքում որոշ առարկաներ կմիավորվեն, բայց բովանդակության մեխանիկական կրճատում չի իրականացվելու»,-ընդգծել է փոխնախարարը՝ նշելով, որ դպրոցն ու մանկավարժներն այս փոփոխություններով բավականին մեծ ազատություն են ստանալու։

«Ուսուցիչն ունենալու է առարկայական ծրագիր և ազատ է լինելու իր դասի պլանը կազմելու հարցում, ընտրելու ուսումնառության և դասավանդման նյութերը և գնահատման ենթակա հանձնարարությունները»,- արձանագրել է Ա Անափիոսյանը։

Նրա խոսքով՝ չափորոշիչները սահմանում են ուսումնառության նպատակները, թե 12-րդ դասարանն ավարտող աշակերտն ինչ կարողունակություններ պետք է ունենա, այդ թվում՝ գիտելիք, հմտություն, վերաբերմունք և արժեք:

«Բարեփոխումների շրջանակում կմշակվեն ուսումնառության և դասավանդման նյութեր, ուսուցիչները կվերապատրաստվեն և որոշակի ազատություն կստանան»,-ասել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ ծրագիրը եկող տարվա սեպտեմբերից կկիրառվի Տավուշի մարզի ընտրված դպրոցներում և դասարաններում, իսկ 2023 թվականի ուսումնական տարում ամբողջ հանրապետությունում։

Անդրադառնալով միջազգային համագործակցության լայն շրջանակին ու ծրագրերին՝ Ա․ Անափիոսյանն ասել էոր անցնող տարում լուրջ աշխատանք է տարվել եվրոպական մի շարք համալսարաններում՝ Բուխարեստի, Զալցբուրգի, Վենետիկի և Պրահայի համալսարաններում հայագիտության բնագավառում հետազոտություններ ու ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։ Բացի այդ, 2019 թվականին վերապատրաստվել և վկայականներ են ստացել սփյուռքահայ 57 ուսուցիչներ, անցկացվել է Համահայկական հայագիտական օլիմպիադան։ 

«Միջազգային համագործակցության շրջանակում Հայաստանն ընտրվել է որպես երկու միջազգային կառույցների կոմիտեների բյուրոյի անդամ։ Խոսքը Եվրոպայի խորհրդի կրթության հարցերով կոմիտեի բյուրոյի մասին է, որտեղ 50 անդամ  պետություններից միայն 4-ն են ներկայացված։ Մեր երկիրը նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության հարցերով կոմիտեի բյուրոյի անդամ է ընտրվել»,-տեղեկացրել է նա՝ հավելելով, որ երկկողմ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել Չինաստանի, Վիետնամի, Սինգապուրի, Իտալիայի, Լեհաստանի, Մոլդովայի, Իսրայելի, Քուվեյթի գործընկեր կառույցների հետ։

Իրականացվել են և ընթացքի մեջ են «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում», «Կայուն դպրոցական սնունդ», «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում», «Դպրոցների համալիր անվտանգության ապահովում», «EU4Innovation» և մի շարք այլ ծրագրեր։

Անդրադառնալով «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին՝ նա ասել է, որ հանրապետության բոլոր մարզերում տարրական դպրոցների սաները պետության և դոնորների աջակցությամբ տաք սնունդ են ստանում։ «Դա միտված է երեխաների համար ճիշտ սննդակարգ ապահովելուն, ինչը նպաստում է դասերի ընթացքում առավել կենտրոնացմանը, ուղեղի զարգացմանը: Համաձայն հետազոտության՝ ճիշտ սննդակարգով նախաճաշ ստացող երեխաներն ավելի լավ կրթական արդյունք են դրսևորում, քան մյուսները»,- ասել է ԱԱնափիոսյանը։

Միջպետական համագործակցության ծրագրերի և ուսանողների կրթաթոշակային փոխանակումների շրջանակում անցնող տարում ՀՀ 227 քաղաքացիներ գործուղվել են 7 պետությունների բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու համար, շուրջ 50 օտարերկրյա քաղաքացիներ սովորում են ՀՀ բուհերում: Կազմակերպվել է շուրջ 1500 օտարերկրյա դիմորդների ընդունելության և կացության իրավունքի տրամադրման գործընթացը, ինչպես նաև շուրջ 800 սփյուռքահայ դիմորդի ընդունելություն ՀՀ բուհեր և քոլեջներ, ընդ որում 70-ը՝ պետական պատվերի տեղերի շրջանակում։ Լրամշակվել և ՀՀ կառավարություն են ներկայացվել հանրակրթական դպրոցների ֆինանսավորման նոր բանաձևը, Կրթության զարգացման տեսլականը, ԿԳՄՍՆ-ի 5-ամյա գործողությունների ծրագիրը, և ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք այլ ծրագրեր։