Չորս տարի ռուսական դրոշ չի բարձրացվի միջազգային խաղերում. VOA

Լուրեր

24.11.2026 | 19:44
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի պաշտպանության նախարարի տեղակալը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցությունը
24.11.2026 | 19:30
Հայաստանին այլևս պե՞տք չէ անվտանգության խորհուրդ․ այն կլուծարվի,եթե ընդունվի նոր Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 19:23
Վիշապաքարերի և Տիրինկատարի հնավայրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկման հայտի քննարկում
24.11.2026 | 19:09
Նիկոլ Փաշինյանը և Լուկա Նիկուլեսկուն կարևորել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցերը
24.11.2026 | 18:53
«Слово пацана» 18+ սերիալը՝ որպես տնային առաջադրանք․ ի՞նչ է գրված 9-րդ դասարանի ռուսերենի դասագրքում
24.11.2026 | 18:37
Հայաստանը կհյուրընկալի բասկետբոլի կանանց Եվրոպայի Մ20 առաջնության B դիվիզիոնի խաղերը
24.11.2026 | 18:26
«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից ատամները բուժելու դիմաց սարք է պահանջել․ ՔԿԾ
24.11.2026 | 18:19
Ուկրաինայի վրա հարձակված ռուսական ԱԹՍ-ներում լիտվական SIM քարտեր են հայտնաբերվել
24.11.2026 | 18:15
«Հանկարծակի ստացվեց TRIPP-ի մեկնարկը»․ ինչպես է բռնագանձման ենթակա ընկերության տեխնիկան հայտնվել Մեղրիի շինհրապարակում
24.11.2026 | 18:10
Թեհրանն անդրադարձել է TRIPP-ի մեկնարկին // ՀՀ-Ռումինիա հռչակագիր է ստորագրվել․ ԼՈՒՐԵՐ
24.11.2026 | 18:04
Թբիլիսին ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը․ Ալիևն ընդունել է Վրաստանի ԱԳ նախարարին
24.11.2026 | 17:56
Փաշինյանը և Ռումինիայի վարչապետը հանդես են գալիս հայտարարություններով․ ՈՒՂԻՂ
24.11.2026 | 17:51
Զելենսկին հայտարարել է, որ Ֆիննական ծոցում ռուսական «Սպարտա II» նավին հարվածել են ուկրաինացի զինվորականները
24.11.2026 | 17:42
Սև ծովի հետ կապված լուրերն անհանգստացնող են․ Ռումինիայի հետ առևտրի այլընտրանքային ուղի ունենք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 17:33
Եվրոպացիները պնդում են Աբու Դաբիում քառակողմ բանակցություններ անցկացնելու հարցում․ Պեսկով
Բոլորը

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը չորս տարով զրկեց Ռուսաստանին օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից: Ռուսաստանցի մարզիկները կարող են մասնակցել միայն չեզոք դրոշի ներքո, եթե ապացուցեն, որ ընդգրկված չեն դոպինգի օգտագործման համակարգում. գրում է amerikayidzayn.com-ը:

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը երկուշաբթի օրը դադարեցրել է Ռուսաստանի մասնակցությունը համաշխարհային սպորտային միջոցառումներին, ներառյալ Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական և 2022 թ-ի Պեկինի Ձմեռային օլիմպիական խաղերը ՝ մեղադրելով Մոսկվային հակադոպինգային լաբորատորիայի տվյալները կեղծելու մեջ: Հակադոպինգային գործակալության գործադիր կոմիտեն հաստատել է որոշումը միաձայն:

Որոշումը նշանակում է, որ ռուսաստանցի մարզիկները կկարողանան ելույթ ունենալ Տոկիոյի Օլիմպիական խաղերին որպես չեզոք մարզիկներ, բայց միայն այն դեպքում, եթե կարողանան ապացուցել, որ չեն հանդիսացել պետության կողմից աջակցվող դոպինգային համակարգի մաս:

Մաքլարենի անկախ զեկույցը, որը հրապարակվել էր 2016 թվականին, մատնանշել է դոպինգի օգտագործման բարձր մակարդակ Ռուսաստանում պետական աջակցության ներքո, հատկապես 2011-2015 թվականներին: