Այն, ինչ անվանվում է Նոր Հայաստան, ես համարում եմ՝ գոյություն չունի․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.04.2024 | 12:39
Քննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրները
28.04.2024 | 12:20
Նպաստելու ենք Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպան
28.04.2024 | 11:52
Իրանի գլխավոր հյուպատոսը և Սյունիքի մարզպետը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
28.04.2024 | 11:17
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել
28.04.2024 | 10:39
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
28.04.2024 | 10:31
Քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը և չի կարողացել վերադառնալ․ օգնել են փրկարարները
28.04.2024 | 10:06
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
27.04.2024 | 20:58
Հետաքրքիր է՝ Սևանի ափին ծիրանի ծառ. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2024 | 20:37
Հայաստանում ժողովրդավարության մակարդակից գո՞հ եք. Փաշինյանը՝ քաղաքացուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2024 | 20:00
Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է. Ժուռնալիստների միություն
27.04.2024 | 19:43
Վանաձորի և Գուգարքի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
27.04.2024 | 19:26
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
27.04.2024 | 19:02
Սյունիքում ավտոբուս է գլորվել ձորը. կան զոհեր և տուժածներ. ԹԱՐՄԱՑՎԱԾ
27.04.2024 | 19:00
Որպես որդի և ընկեր կորցրած մարդ` կողմ եմ խաղաղությանը, բայց ոչ այս գնով. Դավիթ Ամալյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2024 | 18:33
Սյունիքի մարզում մեքենաներ են բախվել. կա տուժած
Բոլորը

«Իշխանությունը ԼՂ հարցի վերաբերյալ իրարամերժ հայտարարություններով է հանդես եկել։ Ներկայիս իշխանությունը բանակցությունները շարունակում է այն կետից, ուր հասել էինք, այլ ոչ թե նոր կետից։ Բանակցային սեղանին էր գտնվում միայն մեկ հարց՝ շփման գծի երկայնքով միջոցառումներ. հատուկ շփման գծերի տեղադրում շփման գծի երկայնքով, միջազգային մեխանիզմների ներդրում և այլն։ Ակնհայտ է, որ մեզ համար ձեռնտու օրակարգ էր»,- «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովի ընթացքում ասաց Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը։

Նա հիշեցրեց Ալիևի հայտարարությունը, թե ինքը միջազգային ծանր ճնշումների տակ է ճանաչել ԼՂ անկախությունը․ «Ներկայիս իշխանությունը, կարծես, չի խոսում ինքնորոշման սկզբունքի մասին»։

Շահնազարյանը քննադատեց նաև իշխանությանը․ «Այն, ինչ անվանում է Նոր Հայաստան, ես համարում եմ՝ գոյություն չունի․ «Պատերազմ» է հայտարարվել այն ամեն դրականին, ինչն այս տարիների ընթացքում ստեղծվել է։ Ի՞նչն է մերժվում, հի՞ն Հայաստանը, դա այն Հայաստանն է, որ ապահովել է Արցախի անվտանգությունը, հակառակորդին պարտադրել է զինադադար, որը 2016 թվականին ցույց տվեց համազգային աննախադեպ համախմբում, սա՞ է մերժվում։ Գործող իշխանության քաղաքականությունը բերում է ձախողված պետության կարգավիճակին»,- ասաց Շահնազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան