Ադրբեջանում ներքաղաքական լարվածություն է հասունանում. ընդդիմությունը  միավորվում է ընդդեմ Ալիևի ռեժիմի

Լուրեր

31.08.2026 | 23:00
Երևանում տեղադրվել է COP17-ի մեկնարկի հետհաշվարկի խորհրդանիշը
31.08.2026 | 22:44
Սեպտեմբերի 1-ին Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.08.2026 | 22:30
«Կանխարգելիչ միջոց». ինչո՞ւ է Իլհամ Ալիևը խստացնում երկրում բռնաճնշումները․ BBC-ի անդրադարձը
31.08.2026 | 22:13
Այդ մարդասպանին պետք է կանգնեցնել, նա մարդկության ընդհանուր թշնամին է․ Ֆիդանը՝ Նեթանյահուի մասին
31.08.2026 | 21:57
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է
31.08.2026 | 21:47
Փորձել է լվացքը հավաքել, բայց հայտնվել ներքևի հարկի պատշգամբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 21:34
Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
31.08.2026 | 21:19
Փաշինյանը Բիշքեկում ներկա է եղել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը
31.08.2026 | 20:57
Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են
31.08.2026 | 20:45
ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեխպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:37
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:30
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:22
Բիշքեկում Պուտինը շփում է ունեցել Ալիևների հետ
31.08.2026 | 20:14
ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Լիվերպուլ»
31.08.2026 | 20:00
ՌԴ-ն ինչո՞ւ է նեղվել Քոչարյանի կալանքով․ ՀՀ-ում կա՞ մեկը, մտածի՝ նա և ընտանիքը տաղանդավոր բիզնեսմեն են․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում գործող ընդդիմադիր ուժերը վերջին շրջանում աննախադեպ ակտիվություն են ցուցաբերում՝ մեկը մյուսի հետևից տարաբնույթ ակցիաներ կազմակերպելով։

Ընդդիմադիրները որոշել են միավորել իրենց ուժերը ու  գործող իշխանությունների դեմ պայքարում առավել արդյունավետ գործել։ Մասնավորապես, տարաձայնությունները մի կողմ թողնելով՝ նախօրեին Ադրբեջանի ընդդիմադիր առաջնորդների և քաղհասարակության ակտիվիստների մասնակցությամբ կլոր-սեղան քննարկում է տեղի ունեցել, փոխանցում են ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցները։

Քննարկմանը  մասնակցել են ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Արիֆ Գաջիլին, «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին, Թուրան գործակալության տնօրեն Մեհման Ալիևը, առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովը, այլ գործիչներ։ Նրանք պայմանավորվել են ավելի ֆունկցիոնալ համագործակցել իրավական, դեմոկրատական պետության կառուցման և այլ տարբեր հարցերում։

«Իշխանությունը բռնազավթած ռեժիմը ծայրահեղ դաժան է, այդ պատճառով նրա դեմ պայքարը պիտի լինի համատեղ ուժերով»,- մասնավորապես ասել է Ալի Ինսանովը՝ կոչ անելով բոլորին միավորվել։

Քննարկումն անցել է փակ դռների հետևում, իսկ հանդիպման ավարտին մասնակիցները համատեղ հայտարարություն են ընդունել։ Դրանում նաև  միջազգային կառույցներին կոչ են անում «աչք չփակել Ադրբեջանում հիմնարար իրավունքների ու ազատությունների ոտնահարման վրա և ավելի գործուն, վճռորոշ միջոցներ ձեռնարկել, որպեսզի կառավարությունը կատարի իր միջազգային պարտավորությունները»:

Ընդդիմության վերջին ակցիաներն ու հանրահավաքներն ակնհայտորեն իշխանությունների սրտով չեն, որոնց արդյունքում մեկը մյուսի հետևից ձերբակալում կամ հարցաքննության են հրավիրում  ընդդիմադիր գործիչներին ու ակտիվիստներին։ Բաքվի Յասմայիլի դատարանը, օրինակ, 30 օրով ձերբակալել է լրագրող ու ընդդիմադիր ակտիվիստ Շամիստան Խազիևին՝ խուլիգանության մեղադրանքով։ Հայտնի է նաև, որ ձերբակալելիս երիտասարդին մեղադրել են Ադրբեջանի «Ազգային ճակատ» կուսակցությանն աջակցելու, սոցիալական ցանցերում ընդդիմադիր առաջնորդ Ալի Քերիմլիին աջակցելու համար, ինչպես նաև առաջարկել են գրել, որ հրաժարավում է իր քաղաքական հայացքներից։

Սակայն ձերբակալություններն ու իշխանությունների կողմից ճնշումները, կարծես, չեն վախեցնում ընդդիմադիրներին, նրանք պատրաստվում են նոր հանրահավաքի։ Նոյեմբերի 12-ին Բաքվի քաղաքապետարանի շենքի մոտ «Մուսավաթ» կուսակցությունը պատրաստվում է պիկետ անցկացնել՝ ի նշան հանրահավաքների ազատության դեմ սահմանափակումների։ Ակցիան իշխանությունները չեն արտոնել, սակայն կազմակերպիչները որոշել են անցկացնել այն:

«Քաղաքային իշխանությունների որոշումն ապօրինի է։ Մենք կքննարկենք հետագա քայլերը և ակցիայի կազմակերպման հարցերը, եթե նույնիսկ այն համաձայնեցված չլինի»,- ասել է «Մուսավաթ» կուսակցության մամուլի խոսնակ Մուսթաֆա Հաջիբեյլին։

Նշենք, որ մինչ այս նոյեմբերի 10-ին «Մուսավաթ»-ը նախատեսում էր հանրահավաք անցկացնել, որն իշխանությունները չէին արտոնել և առաջարկել էին այն անցկացնել Բաքվից 20 կմ հեռավորությամբ գտնվող Լոքբատան ավանում։ Այս առաջարկը ընդդիմադիրները որակել են անընդունելի։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ընդդիմադիր «Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդն» էլ հանրահավաք էր կազմակերպել հոկտեմբերի 19-ին։ Այն անցկացվել էր մետրոյի «Մայիսի 28» կայարանի մերձակա հրապարակում (իշխանությունները կրկին առաջարկել էին Լոքբատանում անցկացնել), որի ընթացքում ոստիկանությունն անհամաչափ ուժ էր կիրառել ցուցարարների նկատմամբ՝ կասեցնելով այն, սահմանափակվել էր լրագրողների աշխատանքը։

Ոստիկանությունը հրապարակը  շղթայել էր, սկսվել էին զանգվածային ձերբակալություններ։ Ձերբակալվել է շուրջ 100 մարդ, այդ թվում՝ ընդդիմադիրների առաջնորդ Ալի Քերիմլին։ Այդ ընթացքում փակվել են նաև մետրոյի մոտակա կայարանները, անջատվել է ինտերնետը, դադարել է բանկոմատների աշխատանքը։

Բացի այդ՝ ընդդիմադիրները ևս մի հանրահավաք էին պատրաստում նոյեմբերի 2-ին, որը հետաձգվել էր՝ իշխանությունների ճնշումների պատճառով։

Էմմա Չոբանյան