Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում քննարկվել է Վերին Լարսում նոր անցակետ կառուցելու հնարավորությունը

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրիի «Սև բերդ» ամրոցում այսօր անցկացվում է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստը։ Նիստին մասնակցում են ՀՀ Ազգային ժողովի, ՌԴ Պետդումայի պատգամավորներ, ԵՏՀ ներկայացուցիչներ, Հայաստանի ու Ռուսաստանի  դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ինչպես նաև Շիրակի մարզպետն ու Գյումրիի քաղաքապետը:

Նիստի մեկնարկին բացման խոսքով հանդես եկան հանձնաժողովի համանախագահներ, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանն ու ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը՝ կարևորելով երկու երկրների դաշնակցական հարաբերությունները։

«Մեր երկրների միջև դաշնակցային ու գործընկերային հարաբերությունները հիմնված են բարեկամության, դարավոր ավադույթների, եղբայրության, վստահության ու փոխադարձ աջակցության վրա, համահունչ են մեր ժողովուրդների արմատական շահերին։ Երկու երկրների միջպետական հարաբերություններն այսօր բարձր մակարդակի վրա են և շարունակում են ամրապնդվել բոլոր ոլորտներում»,- ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա հավելեց, որ երկու երկրների միջխորհրդարանական հանձնաժողովներն ակտիվ աշխատում են։

«Ակտիվ քաղաքական երկխոսությունն ամուր հիմք է առևտրատնտեսական, ռազմաքաղաքական, մշակութային համագործակացության զարգացման համար՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կառույցների շրջանակում։ Երկկողմ հարաբերությունների լայն սպեկտորի կարևորագույն բաղադրիչներից է հայ-ռուսական խորհրդարանական փոխգործակցությունը։ Այս համատեքստում կցանկանայի ընդգծել միջխորհրդարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը մեր խորհրդարանների հանձնաժողովների, պրոֆեսիոնալների համատեղ հանդիպումները, նաև այցերը տարբեր բարձր մակարդակներով»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովն իր հերթին կարևորեց Հայաստանի մեծ ավանդը ԵՏՄ-ի զարգացման և ամրապնդման գործում։

«Հայաստանը 2019 թվականից նախագահում է Եվրասիական տնտեսական միությունում, և այդ շրջանում կարևոր քայլեր են ձեռնարկվել կազմակերպությունն ուժեղացնելու ուղղությամբ»,- ասաց Յուրի Վորոբյովը։

Նշենք, որ նիստի օրակարգում ընդգծված են մի շարք հարցեր։ Մասնակիցները խոսեցին, մասնավորապես, Վերին Լարսում նոր անցակետ կառուցելու հնարավորության մասին, որով ավտոմեքենաների հերթերը կնվազեն և երկու երկրների առևտրաշրջանառությունը կմեծանա։ Ի դեպ, ըստ ներկայացված տվյալների՝ առևտրաշրջանառությունը Հայաստանի ու Ռուսաստանի միջև վերջին տարիներին աճել է շուրջ 3.5 անգամ։

Չ.Է.