Հայ ժողովրդի հզորությունը տեսանելի է. Հունաստանի նախագահն այցելել է Մատենադարան

Լուրեր

08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
Բոլորը

Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ նոյեմբերի 6-ին այցելեց Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարան: Նրան ուղեկցում էր ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Հունաստանի նախագահին դիմավորեց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը: Շրջայցի ընթացքում Պրոկոպիոս Պավլոպուլոսին ներկայացվեցին ցուցասրահներում ցուցադրված ձեռագրերի նմուշները:

Շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը կիսվեց իր տպավորություններով: Նա նշեց, որ ձեռագրերի այս կենտրոնը շատ արժեքավոր թանգարան է:

«Այն ներկայացնում է ոչ միայն հայկական, այլ մարդկային մշակույթը: Տեսնում ենք հայոց լեզվի, հայոց գրերի ճանապարհը, թե ինչքան տպավորիչ է: Այն, ինչ այստեղ տեսանք մեծ ներդրում է ընդհանուր մարդկության մշակույթում: Հայերենը, հայ գրողները նպաստեցին, որ թարգմանվի հունական գրականությունը: Այս թանգարանը մեծ կարևորություն ունի: Այդ իմաստով, կարծում եմ, որ Մատենադարանն ընդհանուր մարդկության մշակույթի կենտրոն է: Ինձ հուզեց այն մեծ ձեռագիրը, որ ձեր նախնիները ցեղասպանության ընթացքում դուրս են բերել և փրկել ոչնչացումից: Նրանք ամեն ինչ արել են, որ այդ վայրագություններից փրկեն ձեռագրերը: Դա ցույց է տալիս հայ ժողովրդի հզորությունը»,- «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ ասաց Հունաստանի նախագահը: