Հակոբ Արշակյանը և նրա գլխավորած պատվիրակությունը մասնակցում են «Անվտանգ խելացի քաղաքներ» համաժողովին և «QITCOM 2019» էքսպո ցուցահանդեսին

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից տեղեկացնում են, որ Քաթարի տրանսպորտի և կապի  նախարարի հրավերով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը և նրա գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը Քաթարի մայրաքաղաք Դոհայում մասնակցում են «Անվտանգ խելացի քաղաքներ» համաժողովին։  
 
«Մերձավոր Արևելքի կարևորագույն այս միջոցառմանը մասնակցում են 21 երկրների նախարարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ։
 
Քաթարի էմիր Ն.Գ. Շեյխ Թամիմ բին Համադ Ալ-Թանիի բարձր հովանավորութամբ, Քաթարի տրանսպորտի և կապի նախարարության ու համաշխարհային ճանաչում ունեցող «Fira Barcelona» կազմակերպության նախաձեռնությամբ համաժողովի շրջանակներում բացվել է նաև «QITCOM 2019» Մերձավոր Արևելքի ամենամեծ էքսպո ցուցահանդեսը,  որտեղ այս տարի առաջին անգամ Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով։ «QITCOM 2019»-ին  տեխնոլոգիական ոլորտում ամենամեծ արդյունքներ գրանցած 10-ից ավելի ստարտափներ «Հայաստան» միասնական տաղավարով 4 օր շարունակ կներկայացնեն իրենց պրոդուկտները, հայկական տեխնոլոգիական լուծումները, նվաճումներն ու ձեռքբերումները։  
 
Նախարար Հակոբ Արշակյանը մասնակցել է ցուցահանդեսի բացման արարողությանը, որին ներկա են եղել նաև Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեն, Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը, մի շարք երկրների  արտաքին գործերի, տեղեկատվության, հաղորդակցության և տեխնոլոգիաների ոլորտների ղեկավարներ, հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի տնօրենների խորհրդի ղեկավարներ։
 
Հանդիսավոր պայմաններում բացվել է նաև հայկական տաղավարը, որտեղ նախարարը  hյուրընկալել է Նորին գերազանցություններ Քաթարի Էմիր Շեյխ Թամիմ բին Համադ ալ֊ Թանիին և Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեին։ Հակոբ Արշակյանը բարձրաստիճան հյուրերին ներկայացրել  է հայկական տաղավարը և նվիրել հայկական արտադրության «Volterman» խելացի դրամապանակներ, որից հետո շրջել է ցուցահանդես տաղավարներով։
 
Համաժողովի շրջանակներում նախարար Հակոբ Արշակյանը մասնակցել է նաև Մյունխենյան անվտանգության համաժողովին (MSC) և Կիբերանվտանգության թեմայով կլոր սեղան-քննարկմանը, որտեղ քննարկվել են ազգային և միջազգային մակարդակներում կիբեր տարածքի կառավարման ու անվտանգության բարձրացմանը, համացանցային կառավարման հեռանկարներին  և այլ թեմաներին առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում: